Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ԵՄ SIGMA – ՀՀ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԵՄ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ
07/05/2009 17:48
Կիսվել

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ԵՄ SIGMA – ՀՀ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԵՄ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ

Եվրոպական միություն-Հայաստան Եվրոպական  հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրով պետական գնումների մասով նախատեսված միջոցառումների կատարմանն աջակցելու նպատակով` Եվրամիության SIGMA ծրագրի փորձագետների կողմից գնահատվել է Հայաստանի գնումների համակարգը: Գնահատումն իրականացվել է հետևյալ հիմնական ուղղություններով`

1. ՀՀ պետական գնումների համակարգի իրավա-կիրառական պրակտիկայի գնահատում, այդ թվում ԵՄ երկրների լավագույն փորձի տեսակետից.
2. Գնումների մասին ՀՀ օրենսդրության` ԵՄ գնումների նորմատիվ կանոններին և Առևտրի համաշխարհային կազմակերպության գնումների համաձայնագրին համապատասխանության գնահատում` իրավական նորմերի համադրում:

Գնահատման արդյունքում կազմվել է համապատասխան հաշվետվություն, որը ներկայացնելու նպատակով մայիսի 7-ին կազմակերպվել էր «Պետական գնումներ, կոնցեսիա և պետություն-մասնավոր հատված համագործակցություն ԵՄ-ում և Հայաստանում» թեմայով սեմինար-խորհրդակցությունը: Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, այլ պաշտոնյաներ:

Սեմինար-խորհրդակցության ընթացքում SIGMA ծրագրի, Բերմինգհամի համալսարանից հրավիրված փորձագետների և ՀՀ պաշտոնյաների կողմից քննարկվեցին գնահատման արդյունքները և բացահայտվեցին Հայաստանի գնումների համակարգերում կատարվելիք հետագա բարեփոխումները:

Ներկայացված հաշվետվության համաձայն Հայաստանի գնումների համակարգը գնահատվել է ԵՄ գնումների կանոններին հիմնականում համապատասխանող: Միաժամանակ, ՀՀ պետական գնումների համակարգի հետագա բարելավման և ԵՄ պահանջներին լիարժեք համապատասխանեցնելու նպատակով ներկայացվել են մի շարք առաջարկներ: Դրանցից հիմնականներն են`

1. ընդլայնել «Գնումների մասին» ՀՀ օրենքի կարգավորման դաշտը` դրանում ներառելով նաև բնական մենաշնորհ հանդիսացող ծառայություններ մատուցող կազմակերպությունների կարիքների համար իրականացվող գնումները, ինչպես նաև կոնցեսիայի և պետություն-մասնավոր հատված համագործակցության գործարքները,
2.  ստեղծել պետական և տեղական, այդ թվում գործադիր իշխանության այլ մարմիններից ու պաշտոնյաներից անկախ «Գնումների բողոքարկման խորհուրդ» և վերջինիս վերապահելգնումների գործընթացների շրջանակներում ներկայացվող բողոքների քննման և որոշումների կայացման լիազորությունը.
3. ապակենտրոնացնել գնումների համակարգը և սահմանափակել Պետական գնումների գործակալության` մրցույթների գործընթացների կասեցման և գործակալության կողմից գնման պայմանագրերը կնքելու լիազորությունները: Նախատեսվում է, որ գործակալությունը չպետք է որոշումների կայացման գործընթացում ունենա վճռորոշ իրավունքներ:

Քննարկումների արդյունքում որոշվեց, որ ԵՄ փորձագետների կողմից ներկայացված մյուս առաջարկները հաշվի կառնվեն առաջիկայում նախապատրաստվելիք գնումների օրենսդրության փոփոխությունների փաթեթում:

AMP
07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6