Պաշտոնական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.26-0.47 WTI - 96.46-1.91
COMEX:  GOLD - 4350.50-0.40 SILVER - 65.83-1.66
COMEX:  PLATINUM - 1791.30-0.81
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.42+0.19 EUR/GBP - 1.1472-0.06
FOREX:  EUR/USD - 1.1472-0.06 GBP/USD - 1.3379-0.03
STOCKS RUS:  RTSI - 845.84-0.76
STOCKS US: DOW JONES - 52048.83+0.71 NASDAQ - 27122.09+2.26
STOCKS US: S&P 500 - 7764.70+1.49
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+0.00 TOPIX - 4091.14+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25087.75+1.36 SSEC - 3952.13+1.03
STOCKS EUR:  FTSE100 - 10739.01+0.75 CAC40 - 8138.94+0.92
STOCKS EUR:  DAX - 25575.01+1.07
22/09/2026  CBA:  USD - 363.46+0.02 GBP - 485.76+0.24
22/09/2026  CBA:  EURO - 416.74-0.31
22/09/2026  CBA:  GOLD - 50531-510 SILVER - 769.78+20.49
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՎԵՐԻՆ ԼԱՐՍ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏԻ ԲԱՑՄԱՆԸ
07/05/2009 18:04
Կիսվել

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՎԵՐԻՆ ԼԱՐՍ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏԻ ԲԱՑՄԱՆԸ

Պետական Եկամուտների Կոմիտեից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետի բացմանը մասնակցելու նպատակով` մայիսի 4-6-ը Ռուսաստանի Դաշնության Վերին Լարս քաղաք է մեկնել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը:

Բացի հայկական կողմից, բացման արարողությանը ներկա են եղել Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը, Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի հանրապետության նախագահը, ՌԴ մաքսակետերի պետեր և այլ պաշտոնատար անձինք:

Վլադիկովկաս քաղաքից 38 կմ հեռավորության վրա տեղակայված Վերին Լարսի անցակետը ստեղծվել է 1992թ-ին,  այն, սակայն, ժամանակավորապես փակվել է 2006թ-ին` վերանորոգման նպատակով: Այժմ արդեն նորակառույց մաքսակետն ունի նոր շենքային պայմաններ, ապահովված է անհրաժեշտ տեխնիկական հագեցվածությամբ, իսկ տրանսպորտային միջոցների տեղաշարժման համար առանձնացվել է մուտքի և ելքի 6-ական ուղի: Նախատեսվում է, որ նոր անցակետն   օրական   կարող է հատել   մոտ  400-600 տրանսպորտային միջոց:  

Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը հավաստիացրել է, որ տեխնիկական հագեցվածությամբ այն արդեն լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին. այստեղ տեղադրվել են Ժամանակակից էլեկտրոնային կշեռքներ, ռենտգենահեռուստատեսային ներսադիտակներ և տեսանկարահանող սարքեր, որոնց օգնությամբ հնարավոր կլինի վերահսկել ՌԴ մաքսային սահմանով տեղափոխվող  բեռների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը: Տեղադրվել են հատուկ սարքավորումներ` թմրանյութերի, պայթուցիկ նյութերի, զենք-զինամթերքի և մաքսանենգ ճանապարհով տեղափոխվող այլ ապրանքների հայտնաբերման նպատակով: Նաև համապատասխան ընթացակարգեր են մշակվել` մաքսակետում սպասարկումն առավել արագ իրականացնելու համար:

Կարևորելով Վերին Լարսի անցակետի դերը Անդրկովկասի տարածաշրջանում առևտրային նորմալ հարաբերությունների ապահովման և զարգացման գործում` Ա. Բելյանինովը նշել է, որ այն մեծ կարևորություն է ներկայացնում հատկապես մեր երկրի համար, քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը չունեն ընդհանուր սահմաններ: Ըստ ՌԴ մաքսային ծառայության ղեկավարի` Վերին Լարսի միջանցքը Հայաստանին հնարավորություն կտա լուծել արտաքին տնտեսական մի շարք խնդիրներ: Տեղեկացնենք սակայն, որ անցակետն առայժմ չի գործում: Տրանսպորտային միջոցների և բեռների փոխադրումն այս մաքսակետով հնարավոր կլինի իրականացնել միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանի ու Վրաստանի միջև վերականգնվեն դիվանագիտական հարաբերությունները:

22/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.46
+0.02
Եվրո (EUR)
416.74
-0.31
Ռուբլի (RUR)
4.3092
-0.0031
Լարի (GEL)
139.36
-0.17
50531
-510
Արծաթ
769.78
+20.49