Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
«Մեղրի» ՀԷԿ-ի կայանքների ընդհանուր հզորությունը կիջեցվի 100 ՄՎտ-ի
25/02/2016 15:14
Կիսվել

«Մեղրի» ՀԷԿ-ի կայանքների ընդհանուր հզորությունը կիջեցվի 100 ՄՎտ-ի

«Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ծրագրով նախատեսված գրաֆիկից հայ-իրանական կողմերը շեղվել են, ներկայում էլ վերանայում են ծրագրի տեխնիկատնտեսական հատվածը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Անդրկովկասի եվրասիական ուղին. ինտեգրացիա հանուն զարգացման» թեմայով կլոր-սեղան քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ էներեգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը: Նրա խոսքով` կապված վերջին տարիներին Հայաստանում ջրային պաշարների նվազման հետ, Իրանն ու Հայաստանը ստիպված էին վերանայել «Մեղրի» ՀԷԿ-ի ծրագիրը: «Վերջին տարիներին գլուխ բարձրացրած էկոլոգիական խնդիրները, որոնք պատճառ են Հայաստանում և այլ տեղերում ջրի պաշարների կրճատման, ստիպել են, որ մենք ու մեր իրանցի գործընկերները վերանայենք ծրագիրը` ի հաշիվ հզորության նվազեցման: Հիմա խոսք է գնում կայանքների 100 ՄՎՏ հզորության մասին: Ներկայում մասնագետները եզրափակում են ծրագրի «մշակման աշխատանքները»,-ասաց Արեգ Գալստյանը: Նա վերահաստատեց, որ Մեղրի ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը լիովին իրականացվելու է իրանական ֆինանսավորմամբ:

2007 թվականի մարտի 19-ին Հայաստանի և Իրանի կառավարությունները համաձայնագիր են կնքել Մեղրիում և Ղարաչիլարում ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ: Համաձայն տեխնիկատնտեսական հիմնավորման` Արաքսի վրա կառուցվելիք Մեղրի ՀԷԿ-ի երկու կայանների ընդհանուր հզորությունը պետք է կազմեր 130 ՄՎտ, տարեկան այն պետք է արտադրեր 793 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա: Նախատեսվում էր, որ աշխատանքը պետք է ապահովվեր 18,2 կմ երկարությամբ դերիվացիոն թունելով, որի տրամագիծը կազմում էր 8,5 մ, իսկ բարձրության ճնշումը` 90 մ: Նախագիծը գնահատվում էր 323 մլն դոլար: Նախատեսվում է շինարարությունն ավարտել 5 տարում: 15 տարի կայանում արտադրվող էլեկտրաէներգիան լիովին պետք է տրամադրվի իրանական կողմին 230 կիլովոլտ էլեկտրահաղորդման գծով, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո Մեղրիի ՀԷԿ-ը պետք է հանձնվի հայկական կողմին:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08