Ռուսական A321-ի պայթեցման հետևանքով Եգիպտոսի զբոսաշրջության ոլորտը կորցրել է 1.3 մլրդ դոլար
Եգիպտոսի վարչապետ Շարիֆ Իսմաիլը հայտնել է, որ ռուսական A321 ինքնաթիռի պայթեցման հետևանքով երկրի զբոսաշրջության ոլորտի կորուստները կազմել են 1.2-1.3 մլրդ դոլար։
Հիշեցնենք, որ Շարմ Էլ Շեյխ – Սանկտ Պետերբուրգ ինքնաթիռը 2015թ․ հոկտեմբերի 31-ին պայթեցվել էր իսլամիստ ծայրահեղականների կողմից։ Ահաբեկչության պատճառով զոհվել էր 224 մարդ։
Ահաբեկչությունից հետո ռուս զբոսաշրջիկներին արգելվեց մեկնել Եգիպտոս։