Պաշտոնական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 422.00-2.00
OIL:  BRENT - 104.32-4.09 WTI - 100.05-3.26
COMEX:  GOLD - 4366.20+0.04 SILVER - 64.55+2.30
COMEX:  PLATINUM - 1797.60+1.24
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.62-0.55 EUR/GBP - 1.1596-0.04
FOREX:  EUR/USD - 1.1596-0.04 GBP/USD - 1.3518+0.19
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
Դեսպան Վիգեն Չիտեչյան. Հայ-ֆրանսիական տնտեսական կապերը որոշ չափով զիջում են քաղաքական հարաբերություններին
04/03/2016 18:48
Կիսվել

Դեսպան Վիգեն Չիտեչյան. Հայ-ֆրանսիական տնտեսական կապերը որոշ չափով զիջում են քաղաքական հարաբերություններին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել հայ-ֆրանսիական երկկողմ տնտեսական համագործակցության օրակարգային հարցերի շուրջ: Զեկույցով հանդես է եկել Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը: Նկատի առնելով, որ Հայաստանի և բարեկամ Ֆրանսիայի միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և վերջին տարիներին այնպիսի վերընթաց են ունեցել, որ երկու պետություններն էլ դրանք բնորոշում են որպես առանձնաշնորհյալ հարաբերություններ, այսօրվա խորհրդակցությանը շեշտը դրվել է տնտեսական կապերի ներկայիս վիճակի, փոխշահավետ տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հնարավորությունների, նոր ուղղությունների և հեռանկարների վրա:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Հայ-ֆրանսիական բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար, ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանը, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:

«Էական է, որ վերջին տարիներին բարձրաստիճան քաղաքական երկխոսությանը նոր որակ հաղորդվեց և ակտիվացան հայ-ֆրանսիական հարաբերությունները գիտակրթական, մշակութային, առևտրատնտեսական ոլորտներում, ընդլայնվեց իրավապայմանագրային դաշտը, որը ներառում է 40-ից ավելի համաձայնագրեր: Այսօր մենք բացառապես խոսելու ենք հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների մասին և սկսենք նրանից, որ Հայաստանում գործող 140-ից ավելի ֆրանսիական կապիտալով ձեռնարկությունները շատ մեծ ավանդ են ներդնում Հայաստանի տնտեսական զարգացման գործում: Այդ ընկերություններից շատ-շատերը հայտնի են ողջ աշխարհով և իրենց ակտիվ գործունեությունն են ծավալում Հայաստանում: Չափազանց կարևոր է այն հանգամանքը, որ Ֆրանսիայի զարգացման գործակալությունն սկսեց ակտիվորեն աշխատել Հայաստանում: Ընդամենը մեկ օրինակ հիշատակենք՝ Վեդիի ջրամբարի կառուցումը: Բոլորին հայտնի է, որ դեռևս 60-70-ական թվականներից Արարատյան դաշտավայրի բնակչության մի զգալի հատվածը երազում էր այդ ջրամբարի կառուցման մասին: Այս տարվա սկզբին ստորագրված համաձայնագիրը վստահություն է ներշնչում, որ 3-4 տարիների ընթացքում մենք կկառուցենք ջրամբարը, որն իր դրական ազդեցությունը կունենա Արարատյան դաշտավայրի զարգացման և առաջին հերթին՝ գյուղատնտեսության զարգացման գործում: Կարևորում եմ այն հանգամանքը, որ Հայաստանում իր գործունեությունն է սկսել «Բիզնես ֆրանս» գործակալությունը: Պետք է նշել, որ այս գործակալությունների և ֆրանսիական կապիտալով ձեռնարկությունների գործունեությունը կարևորվում է ոչ միայն ֆինանսական, այլ նաև այն տեսակետից, որ եվրոպական բիզնես մշակույթ է ներմուծվում Հայաստան: Սա այն դրականն է, ինչի մասին մենք մշտապես խոսում ենք, ինչը, սակայն, չի նշանակում, որ մեր առևտրատնտեսական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա կամ էլ կարող են բավարարել մեզ: Երկրորդ՝ առևտրաշրջանառության ծավալները մեր երկրների միջև դեռևս գոհացուցիչ չեն: Ֆրանսիայի հետ մենք ունենք շատ մեծ ներուժ այդ հարաբերությունները զարգացնելու, և կցանկանայի տեսնել, թե ի՞նչ աշխատանք ենք կատարում, որպեսզի հասնենք մեզ բավարարող այն նվազագույնին, ինչից հետո կարող ենք խոսել շատ լուրջ զարգացումների մասին: Գիտեմ, որ նաև այս տարի է նախատեսվում անցկացնել գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներ, գործարար հարթակի վրա աշխատանք, բայց տարին մեկ անգամ կամ երկու տարին մեկ անգամ այսպիսի միջոցառումների անցկացումն ուղղակի անբավարար է: Կարծում եմ, որ Հայաստանի զարգացման հիմնադրամի գործունեությանը նոր շունչ պետք է հաղորդենք, այն պետք է ակտիվորեն աշխատի ոչ միայն Ֆրանսիայում, այլ նաև աշխարհով մեկ: Մեր պետական կառույցները, հիմնադրամները, սակայն, չեն կարող լիարժեք աշխատել այլ երկրներում, եթե մեր դեսպանատների ուշադրության կենտրոնում չլինեն այս հարցերը, և նրանք սերտորեն չհամագործակցեն: Մենք վաղուց ենք խոսում, որ դեսպանատներում անպայման պետք է լինի աշխատանքային պլան, պետք է լինի տնտեսական ծրագիր: Այսօր արդեն կնշանակվի արտաքին գործերի փոխնախարարը, ով պետք է համակարգի մեր արտաքին տնտեսական հարաբերությունները, միջկառավարական հանձնաժողովների աշխատանքները և ընդհանրապես, պետք է զբաղվի զուտ արտաքին տնտեսական հարաբերություններով»,-նշել է Հանրապետության Նախագահը: Սերժ Սարգսյանը հանձնարարել է Էկոնոմիկայի նախարարին ուսումնասիրել Հայաստանում գործունեություն ծավալող ֆրանսիական կապիտալով ընկերությունների խնդիրները, առաջիկա ծրագրերը և հնարավորության սահմաններում օժանդակել նրանց, շեշտելով յուրաքանչյուր ներդրողի, այդ թվում և ֆրանսիական ներդրողների հետ, հարկավոր է տանել հասցեական աշխատանք և հարկ եղած դեպքում տրամադրել անհրաժեշտ օգնություն:

Դեսպան Վիգեն Չիտեչյանը հանգամանորեն ներկայացրել է հայ-ֆրանսիական տնտեսական օրակարգի հարցերը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության կողմից այդ ոլորտում ՀՀ պետական մարմինների հետ համագործակցությամբ իրականացվող քայլերը, առկա խնդիրները և առաջիկա ծրագրերը: «Հայ-ֆրանսիական տնտեսական կապերը որոշ չափով զիջում են քաղաքական հարաբերություններին: Այսօրվա քննարկումները, որոնց նախաձեռնության համար շնորհակալություն եմ հայտնում, վստահաբար կօգնեն մեզ վերլուծել պատճառները և գտնել տնտեսական հարաբերությունները քաղաքականի մակարդակին բարձրացնելու հնարավորությունները: Մինչև 90-ական թվականների վերջը հայ-ֆրանսիական հարաբերություններում տնտեսական ուղղությունը շատ մեծ տեղ չէր զբաղեցնում: Տնտեսական կապերն աշխուժացան, գագաթնակետին հասնելով 2007-2008թթ., ինչում, անշուշտ, կարևոր խթան հանդիսացավ ֆրանսիայում Հայաստանի տարվա անցկացումը, որի նախապատրաստական շրջանում, ինչպես նաև բուն ընթացքում մեր երկիրը հայտնվեց ֆրանսիական բազմաթիվ խոշոր ձեռնարկությունների ուշադրության կենտրոնում: Եվ Հայաստանում սկսեցին գործել ֆրանսիական կապիտալի մասնակցությամբ բազմաթիվ ձեռնարկություններ: Արդյունքում, արդեն 2011-2012թթ. Ֆրանսիան դարձավ Հայաստանի երկրորդ գործընկերը արտաքին ներդրումների ծավալով: Դրան նպաստեցին նաև երկկողմ մի շարք տնտեսական համաժողովները, բիզնես ֆորումները, որոնցից երկուսը միայն Հայաստանի Նախագահի մակարդակով անցկացվեց Փարիզում և Լիոնում, և մեկը Ֆրանսիայի Նախագահի մասնակցությամբ՝ Երևանում: Կհիշատակեմ նաև Ֆրանսիայի խորհրդարանի կազմակերպած տնտեսական համաժողովը՝ ՀՀ ԱԺ նախագահի մասնակցությամբ: Այս պայմաններում վերջին տարիներին աշխատանքը նպատակաուղղեցինք մի կողմից դեպի թիրախային ծրագրեր, մյուս կողմից՝ դեպի փոքր և միջին ձեռնարկությունները: Թիրախային ծրագրերի իրականացման նպատակով դեսպանությունը կապեր հաստատեց ու զարգացրեց Ֆրանսիայի կառավարությանն առընթեր գործակալությունների հետ, որոնց մեջ հատկապես առանձնանում է ֆրանսիական զարգացման գործակալությունը»,-ասել է Վիգեն Չիտեչյանը:

Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը քննարկված հարցերի, հիմնախնդիրների և ծրագրերի վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ է տվել խորհրդակցության մասնակիցներին և համապատասխան գերատեսչություններին:

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67