Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Հայաստանում տեխնոլոգիական համալսարան է հիմնվում
10/03/2016 11:11
Կիսվել

Հայաստանում տեխնոլոգիական համալսարան է հիմնվում

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում որակյալ մասնագետների պահանջը բավարարելուն ուղղված տեխնոլոգիական համալսարանի հիմնումը կայանալու է պետություն-մասնավոր կուռ համագործակցության արդյունքում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի փոխնարար Էմիլ Տարասյանը, այն լիովին նոր մոդել է լինելու հայաստանյան կրթական համակարգում: «Տեխնոլոգիական համալսարանի կառավարումը իրականացվելու է պետություն-մասնավոր համագործակցության շնորհիվ: Մասնավորն իր ներդրումը պետք է ունենա կրթական ծրագրերում, որ կարողանա հետագայում այդ ուսանողներին ապահովել իրենց գիտելիքին համապատասխան, արժանավայել աշխատանքով: Սա փոխշահավետ ու հստակ խթանիչ մեխանիզմ է ինչպես ուսանողների համար, ովքեր ավարտելուց հետո ունենալու են աշխատանք, այնպես էլ մասնավորի համար, որի մոտիվացիան բուհի շրջանավարտներն են, ովքեր կլինեն ցանկալի մասնագետներ ու շահույթ կապահովեն կազմակերպությունների համար»,-ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով` ներկայիս կրթական համակարգի պատրաստած կադրերը չունեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների պահանջները լիովին բավարարող հմտություններ: Ինչպես փոխնախարարն է նշում, այդ մասին բազմիցս հայտարարել են թե իրենք, թե մասնավոր հատվածը: «ՏՏ աջակցման խորհրդի նիստում քննարկվեց երրորդ սերնդի տեխնոլոգիական համալսարանի հիմնման անհրաժեշտությունը, աշխատանքային խումբ ստեղծվեց վարչապետի հանձնարարությամբ: Այն ղեկավարում է Կրթության և գիտության նախարարը, աշխատանքներում ներգրավված են Էկոնոմիկայի նախարարությու նը, մասնավոր հատվածը, բուհական համակարգի ներկայացուցիչներ` ռեկտորներ»,-տեղեկացրեց Էմիլ Տարասյանը` հավելելով, որ հրավիրված միջազգային փորձագետների օգնությամբ էլ հստակեցվել է բուհի ընդհանուր կառուցվածքն ու սխեման: «Որոշվեց, որ դա արվելու է Պոլիտեխնիկական համալսարանի բազայի վրա` նոր կրթական ծրագրերով ու նոր կառուցվածքով»,-ասաց Էմիլ Տարասյանը: Փոխնախարարի դիտարկմամբ` մասնավորն այսօր էլ միջոցներ է ուղղում տարբեր կրթական ծրագրերի միջոցով որակյալ մասնագետներ պատրաստելուն: «Այս դեպքում նրանք կխնայեն միջոցնե ր, քանի որ կարվի համատեղ ուժերով և կստանան առավելագույն արդյունք»,-ավելացրեց նա:

Տեխնոլոգիական համալսարանը կրթական ծառայություն կմատուցի ինչպես բակալավրիատ, այնպես էլ մագիստրատուրա կրթական աստիճաններում: Ըստ Էմիլ Տարասյանի` մեր պատկերացրած մագիստրատուրան մի փոքր այլ ձևաչափով կգործի այստեղ: Որպես մագիստրոսական աշխատանք ուսանողներին կհանձնարարվեն դեռևս լուծում չունեցող կամ լուծում պահանջող խնդիրներ, որոնց վերաբերյալ նորարար առաջարկները կյանքի կկոչվեն:

Ինչ վերաբերում է դասավանդողներին, ապա կներգրավվի ինչպես ներկայում տարբեր բուհերում գործող դասախոսական կազմը, որը կվերապատրաստվի, այնպես էլ` հրավիրյալ դասախոսներ, հայաստանյան ու համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների ներկայացուցիչներ: «Երբ քննարկվում էր համալսարանի մոդելը, դասախոսների ժամանաքանակի ու վճարման հարցերը ևս մեր ուշադրության կենտրոնում են եղել: Լավ դասախոսը պետք է շատ վարձատրվի: Մենք նաև նախատեսում ենք, որ դասախոսությունները վարելու են ինչպես խոշորագույն կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնÖ „ հաջողությամբ են գործում ՏՏ ոլորտում, այնպես էլ աշխարհահռչակ ու հայտնի դասախոսներ: Կիրականացվի նաև գործող դասախոսական որոշակի մասի վերապատրաստում»,-հավելեց Էմիլ Տարասյանը:

Հարցին ի պատասխան, թե որքանով է կրթությունն այդ բուհում մատչելի լինելու պոտենցիալ ուսանողների համար` Էմիլ Տարասյանը հավաստիացրեց, որ վարձավճարը խոչընդոտ չի հանդիասանալու համալսարանում սովորելու համար: «Համալսարանը նախատեսում է ոչ մեծ քանակությամբ ուսանողների ներգրավում և հիմնական շեշտադրումը լինելու է ուսանողի գիտելիքը: Եթե գիտելիք ու ստեղծագործական միտք ունեցող աշակերտն ու ուսանողը ցանկություն հայտնեն սովորելու, պետք է ցանկացած աջակցություն ու արտոնություն ցուցաբերվի: Ըստ էության` ֆինանսների գործոնը լուծված է լինելու, քանի որ բուհի պահպանման հարցերը հոգալու են խոշորագույն կազմակերպությունները, այս դեպքում խոսքը չի գնում բարձր վարձավճարների մասին: Միգուցե պահանջարկով պայմանավորված տեղերը սպառվելուց հետո հավելյալ տեղերի դեպքում քննարկվի բարձր վարձավճարով տեղերի առկայության հարցը»,-հայտնեց Էմիլ Տարասյանը:

Ներկայում ծրագրի վերջնական մոդելի ձևավորման փուլն է, քննարկվում է նաև հեռահաղորդակցության ոլորտը ներառելու հարցը: «Մեկնարկը, կարծում եմ` շատ շուտ չի լինի, քանի որ արագացնել այս գործընթացը ուղղակի վտանգավոր է: Կարծում եմ` տարվա վերջում թե տարածքի, թե ձևաչափի, թե կոնկրետ կազմակերպությունների ներգրավվածության առումով կունենանք հստակեցում»,-վստահեցրեց փոխնախարարը:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41