Բիզնես

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 379.00+0.00
EUR BUY - 429.00-4.00 EUR SELL - 435.00-2.00
OIL:  BRENT - 103.89+3.39 WTI - 98.71+3.37
COMEX:  GOLD - 5052.50-1.24 SILVER - 80.91-4.44
COMEX:  PLATINUM - 2042.10-5.01
LME:  ALUMINIUM - 3439.50-0.51 COPPER - 12780.50-2.01
LME:  NICKEL - 17266.00-2.41 TIN - 47059.00-5.21
LME:  LEAD - 1907.50-1.47 ZINC - 3296.00-0.39
FOREX:  USD/JPY - 159.71+0.20 EUR/GBP - 1.1416-0.77
FOREX:  EUR/USD - 1.1416-0.77 GBP/USD - 1.3222-0.88
STOCKS RUS:  RTSI - 1144.30+0.63
STOCKS US: DOW JONES - 46558.47-0.26 NASDAQ - 22105.36-0.93
STOCKS US: S&P 500 - 6632.19-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 53819.61-1.16 TOPIX - 3629.03-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 25465.60-0.98 SSEC - 4095.45-0.81
STOCKS EUR:  FTSE100 - 10261.15-0.43 CAC40 - 7911.53-0.91
STOCKS EUR:  DAX - 23447.29-0.60
13/03/2026  CBA:  USD - 377.54+0.1 GBP - 500.62-4.89
13/03/2026  CBA:  EURO - 432.7-3.55
13/03/2026  CBA:  GOLD - 62270-618 SILVER - 1056.4+10
Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2015թ. IV եռամսյակ
13/03/2016 23:01
Կիսվել

Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2015թ. IV եռամսյակ

2015թ.-ի չորրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում կա 3 708 934 բջջային կապի բաժանորդ (ներառյալ / ոչ հեռախոսով / լայնաշերտ ինտերնետի բաժանորդները), 2015թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 0.74%-ով կամ 27 630-ով, իսկ 2014թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 0.74%-ով կամ 27 088 բաժանորդով: Միևնույն ժամանակ, բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 3 464 491 է: 2015թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 0.78%-ով կամ 27 355-ով, իսկ 2014թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ աճել 1.18%-ով կամ 42 255 բաժանորդով:

Բաժանորդների քանակով առաջատար օպերատոր է շարունակում մնալ Vivacell-MTS-ը: 2015թ.-ի չորրորդ եռամսյակի դրությամբ օպերատորի բաժանորդների քանակը կազմել է 2 185 979: Այս տարվա երրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 0.60%-ով կամ 13 087-ով, իսկ 2014թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ անկումը կազմել է 1.90% կամ 42 244 բաժանորդ: Միևնույն ժամանակ հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 2 115 136 է: 2015թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 0.54%-ով կամ 11 461-ով, իսկ 2014թ․ չորրորդ եռամսյակի համեմատ նվազել 1.41%-ով կամ 30 330 բաժանորդով:

Beeline-ը երկրորդ տեղում է: Այս տարվա չորրորդ եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 886 586: 2015թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 0.07%-ով կամ 661-ով, իսկ 2014թ․ չորրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 7.95% կամ 65 280: Միևնույն ժամանակ, հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 843 948 է: Անցյալ տարվա երրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 0.06%-ով կամ 473-ով, իսկ 2014թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ գրանցվել է աճ 8.59%-ով կամ 66 770 բաժանորդով:

Երրորդ հորիզոնականում Orange-ն է: 2015թ.-ի չորրորդ եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 636 369: Այս տարվա երրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 2.33%-ով կամ 15 204-ով, իսկ 2014թ.-ի համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 0.64%-ով կամ 4 052-ով: Օrange-ի բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 505 407 է, 2015թ. երրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 2.96%-ով կամ 15 421-ով, իսկ 2014թ․ համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 0.76%-ով կամ 3 815 բաժանորդով:

Կանխավճարային բաժանորդներ. Ընդամենը՝ 2 847 853 (2014թ.-ի IV եռ. համեմատ`+3.29% կամ +61 334): Vivacell-MTS` 1 760 664 բաժանորդ ( -1.07% կամ -19 069), Beeline` 736 556 բաժանորդ (+11.92% կամ +78 451), Orange` 350 633 բաժանորդ (+0.56% կամ +1 952):

Հետվճարային բաժանորդներ. Ընդամենը՝ 616 638 (2014թ.-ի IV եռ. համեմատ` -3.77% կամ -21 079): Vivacell-MTS` 354 472 բաժանորդ (-3.08% կամ -11 261), Orange` 154 774 բաժանորդ (+1.22% կամ +1 863), Beeline` 107 392 բաժանորդ (-9.81% կամ -11 681):

Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների). Ընդամենը՝ 244 443 (2014թ.-ի IV եռ. համեմատ` -5.00% կամ -13 167): Orange` 130 962 բաժանորդ ( +0.18% կամ +237), Vivacell-MTS` 70 843 բաժանորդ ( -14.40% կամ -11 914), Beeline` 42 638 բաժանորդ (-3.38% կամ -1 490):

ARPU. ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ.

Կանխավճարային բաժանորդներ. Beeline` 1 848 դր. (2014թ.-ի IV եռ. համեմատ` -16.23% կամ -358 դր.), Vivacell-MTS` 1 452 դր. (-11.25% կամ -184 դր.), Orange` 1 187 դր. (-22.67% կամ -348 դր.):

Հետվճարային բաժանորդներ. Beeline՝ 4 540 դր. (2014թ.-ի IV եռ. համեմատ` -3.01% կամ -141 դր.), Orange` 4 232 դր. (-9.59% կամ -449 դր.), Vivacell-MTS` 3 556 դր. (-7.42% կամ -285 դր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Orange` 3 041 դր. (2014թ.-ի IV եռ. համեմատ` -18.78% կամ -703 դր.), Vivacell-MTS` 2 645 դր. (-7.26% կամ -207 դր.), Beeline՝  1 642 դր. (-12.47% կամ -234 դր.):

MOaU, MbOU. Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (ներառյալ փոխկապակցում և մուտքային ռոումինգ).

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 485 րոպե (2014թ.-ի IV եռ. համեմատ` +1.68% կամ +8 ր.), Beeline ` 340 ր. (-6.59% կամ -24 ր.), Orange` 132 ր. (-2.94% կամ -4 ր.):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 774 րոպե (2014թ.-ի IV եռ. համեմատ` +4.17% կամ +31 ր.), Beeline` 430 ր. (+3.86% կամ +16 ր.), Orange` 318 ր. (-8.88% կամ -31 ր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Orange` 15 760 ՄԲ (2014թ.-ի IV եռ. համեմատ` +3.81% կամ +579 ՄԲ), Vivacell-MTS` 11 814 ՄԲ (+21.51% կամ +2 091 ՄԲ), Beeline՝  10 061 ՄԲ (+24.24% կամ +1 963 ՄԲ):

Նոր ակտիվացումներ.

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 136 738 (2014թ.-ի IV եռ. համեմատ` -13.20% կամ -20 789), Beeline ` 89 627 (-27.35% կամ -33 741), Orange` 38 291 (-10.72% կամ -4 599):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 35 858 (2014թ.-ի IV եռ. համեմատ` -13.46% կամ -5 577), Orange` 15 170 (-9.23% կամ -1 543), Beeline` 5 122 (-31.06% կամ -2 308):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Orange` 16 297 (2014թ.-ի IV եռ. համեմատ` -40.57% կամ -11 126), Beeline՝ 10 176 (-8.24% կամ -914), Vivacell-MTS` 8 818 (-29.51% կամ -3 692):

Churn՝ բաժանորդների արտահոսք.

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 152 152 (2014թ.-ի IV եռ. համեմատ` -4.09% կամ -6 488),  Beeline` 74 642 (-17.54% կամ -15 873), Orange` 59 546 (-6.06% կամ -3 841):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 31 905 (2014թ.-ի IV եռ. համեմատ` -27.97% կամ -12 391), Orange` 8 469 (-47.80% կամ -7 754), Beeline ` 5 367 (-35.35% կամ -2 934):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Orange` 15 669 (2014թ.-ի IV եռ. համեմատ` -2.94% կամ -474), Vivacell-MTS` 10 444  ( -22.31% կամ -3 000), Beeline՝  8 745 (-18.94% կամ -2 043):

———-

Տվյալները վերցված են բջջային օպերատորների կողմից հրապարակված հաշվետվություններից:

13/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.54
+0.1
Եվրո (EUR)
432.7
-3.55
Ռուբլի (RUR)
4.6847
-0.0786
Լարի (GEL)
138.5
+0.27
62270
-618
Արծաթ
1056.4
+10