ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ AMGN60052135 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնել են, որ 2009թ. մայիսի 08 – ին կայացած ՀՀ պետական միջին ժամկետայնության արժեկտրոնային AMGN60052135 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 450 000 000 դրամ:
Ներկայացված ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը կազմել է 38 000 000 դրամ, իսկ բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը` 700 000 000 դրամ:
Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը կազմել է 14.5000%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը 14.0229 %:
Աճուրդին մասնակցել է 5 գործակալ: