Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Հայկական երկու պետությունները մասնակցում են Մոսկվայի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին
23/03/2016 12:22
Կիսվել

Հայկական երկու պետությունները մասնակցում են Մոսկվայի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ 14 ընկերություններ մեկ միասնական տաղավարով մարտի 23-26-ը Հայաստանի և Արցախի զբոսաշրջային գրավչությունները ներկայացնում են Մոսկվայում տեղի ունեցող «MITT’2016» զբոսաշրջային ամենամյա միջազգային ցուցահանդեսում: Ցուցահանդեսին այս տարի մասնակցում են ավելի քան 1800 ընկերություններ 192 երկրից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից:

«MITT»-ն աշխարհի 5 խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկն է: Անցած տարի «MITT՛2015»-ի արդյունքում Հայաստանը ներկայացնող  14 զբոսաշրջային ընկերությունները 43 պայմանագիր են կնքել և սպասարկել հավելյալ 23 զբոսաշրջային խումբ: Նման հաջողությունները «MITT»-ը շատ լավ հարթակ են դարձնում Հայաստանի ու Արցախի զբոսավայրերի առավելությունները ներկայացնելու համար և ուղղված են ամրապնդելու ու խթանելու Հայաստանի և Արցախի՝ որպես զբոսաշրջային գրավիչ երկրի կայուն և զարգացող վարկանիշը: Ցուցահանդեսը նաև մասնավոր հատվածի համար լավ հարթակ է գործարար կապերի հաստատման, գործընկերների ու հաճախորդների հետ նոր պայմանագրերի կնքման, ինչպես նաև ներգնա զբոսաշրջության ծավալների խթանման համար: Մեր մասնակցությունը նպատակ ունի առավելագույնս իրացնել զբոսաշրջային ոլորտում առկա հայ-ռուսական համագործակցության մեծ ներուժը »,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:

Հայաստանը և Արցախը ներկայացնող ընկերություններն են՝ «Ջի2էյ», «Վարդանուշ Գրէնդմա», «Ամթրավել», «Վիզավի Տուր», «Ինտուր», «Օպերա Տուր», «Արմենիա Թրավել + Մ», «Լոռե Գրուպ», «Թուֆենկյան Հոսփիթալիթի», «Արմենիա Մարիոթ», «Արարատ Տուր», «Վիվառո Գեյմ», «Պանորամա Ռեսորթ», «Ջերմուկի Նոր Կյանք»։ Զբոսաշրջային ընկերություններից բացի, ցուցահանդեսին մասնակցում և գործարար առաջարկներ են ներկայացնում հյուրանոցային, ավիացիոն, առցանց ամրագրման բիզնեսը ներկայացնող ընկերություններ:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25