
Այս տարվա հունվար-փետրվարին Հայաստանում մսի արտադրությունը կրճատվել է 5.3%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունվար-փետրվարին Հայաստանում մսի արտադրության ծավալները կազմել են 4 255.3 տոննա, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշից պակաս է 5.3%-ով։
Միաժամանակ մսամթերքի արտադրության ծավալները նվազել են 1.2%-ով և կազմել 723.5 տոննա, իսկ մսի կիսապարտաստուկների արտադրության ծավալներն աճել են 12.6%-ով և կազմել 61.8 տոննա։