ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱ – ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ 08/05/09
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին հայտնել են, որ այսօր` մայիսի 8-ին, կայացած առևտրային շրջանի արդյունքում կնքվել է բաժնետոմսերի առ ու վաճառքի 1 գործարք`
1. «Ալմաստ» ԲԲԸ (ALMS) 152 հասարակ անվանական բաժնետոմսերի առ ու վաճառք: Մեկ բաժնետոմսի համար միջին կշռված գինը սահմանվել է 200 դրամ, առավելագույն գինը`200 դրամ, նվազագույն գինը 200 դրամ, բացման գինը` 200 դրամ, փակման գինը` 200 դրամ: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 30 400 դրամ: