ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ SONY ERICSSON-Ի ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
Հանրապետությունում հատկապես այս տարվա առաջին եռամսյակում նվազել են «Սոնի Էրիքսոն» (Sony Ericsson) ընկերության արտադրության բջջային հեռախոսների իրացման ծավալները:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացրեց «Սոնի Էրիքսոն»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Դավիթ Խաչատրյանը, իրացման ծավալների անկումը հատկապես մեծ է եղել տարվա առաջին ամիսներին: Ներկայում որոշակիորեն նվազել է կրճատումը, այդուհանդերձ, իրացման նախկին ծավալները դեռեւս չեն վերականգնվել: Զերծ մնալով բջջայինների վաճառքի ծավալների նվազման թվերը ներկայացնելուց` Դ. Խաչատրյանը տեղեկացրեց, որ 2008-ին հանրապետությունում այս ֆիրմայի արտադրության հեռախոսների շրջանառությունը կազմել է 150-200 մլն դրամ: «Նախկինում մարդիկ կարող էին իրենց թույլ տալ մի քանի ամիսը մեկ անգամ, փոխել իրենց հեռախոսները, ներկայում` դեռ ոչ»,-ասաց նա:
Նշենք նաև, որ «Սոնի Էրիքսոն»-ը զբաղեցնում է բջջային հեռախոսների հայաստանյան շուկայի շուրջ 15 տոկոսը: