ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 08/05/09
Այսօր` մայիսի 8-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանած փոխարժեքների համաձայն եվրոյի և ռուբլու նկատմամբ գրանցվել է դրամի փախորժեքի անկում, դրամի փոխարժեքի աճ գրանցվել է դոլարի և ֆունտի նկատմամբ:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը ՀՀ դրամի նկատմամբ նվազել է 0.13 դրամով և կազմել է 372.54 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 3.35 դրամով և կազմել է 560.00 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքը աճել է 4.33 դրամով և կազմել է 499.76 դրամ մեկ եվրոյի դիմաց և ռուսական ռուբլու փոխարժեքը աճել է 0.08 դրամով և կազմել է 11.46 դրամ մեկ ռուբլու դիմաց: