ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԶԳԱԼԻՈՐԵՆ ԱՃԵԼ ԵՆ 090509
Երեկ և այսօր գիշեր Լոնդոնի և Նյու-Յորքի բորսաներում կայացած առևտրային շրջանների ընթացքում նավթի գները զգալիորեն աճել են:
Նյու-Յորքի New-York Merchant Exchange (NYMEX) բորսայում նավթի WTI տեսակի գինը հունիս ամսվա ֆյուչրսների համար աճել է 3.21%-ով և կազմել է 58.63 դոլար մեկ բարելի դիմաց: Լոնդոնի InterContinental Exchange Futures(ICEF) բորսայում նավթի brent տեսակի գինը հունիսյան ֆյուչրսների համար աճել է 2.95%-ով և կազմել է 58.14 դոլար մեկ բարելի դիմաց: