Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
ՌԴ-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ՆՎԱԶԵԼ Է 34.86%-ՈՎ
11/05/2009 13:34
Կիսվել

ՌԴ-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ՆՎԱԶԵԼ Է 34.86%-ՈՎ

ՀՀ Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնել են, որ այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում ՀՀ բանկային համակարգի միջոցով Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 146.247 միլիոն դոլար, իսկ հակառակ ուղղությամբ կատարված փոխանցումների ծավալը կազմել է 24.365 միլիոն դոլար: Ինչպես միշտ պետությունների շարքում Ռուսաստանի Դաշնությունը Հայաստան փոխանցված գումարների ծավալով առաջին տեղում է: 2008թ.-ի առաջին եռամսյակի տվյալների հետ համեմատած Ռուսաստանից Հայաստան փոխանցված գումարների ծավալը այս տարի կրճատվել է 34.86%-ով: Հատկանշական է, որ Ռուսաստանից Հայաստան փոխանցված գումարների ճնշող մեծամասնությունը` 96.4%, անձնական կամ ոչ առևտրային բնույթ են կրում, սույն կարգի գումարների փոխանցման ծավալը նվազել է մոտ 34%-ով:

ԱՄՆ-ից Հայաստան է փոխանցվել 18.310 միլիոն դոլար, անցյալ տարվա հետ համեմատած սույն ցուցանիշը նվազել է 43.83%-ով: Ուկրաինայից փոխանցվել է 3.795 միլիոն դոլար, Ղազախստանից` 3.576 միլոն դոլար, Գերմանիայից` 3.948 միլիոն դոլար, Իպանիայից 1.488 միլիոն դոլար, մինչդեռ սույն ցուցանիշը 2008թ.-ի համար կազմել էր 4.072 միլիոն դոլար: Ֆրանսիայից ստացված փոխանցումների ծավալը կազմել է 2.11 միլիոն դոլար, Արաբական Միացյալ Էմիրություններից` 3.843, սույն ցուցանիշը մոտավորպես նվազել է միանգամից 6-7 անգամ: Չինաստանից փոխանցվել է 0.31 միլիոն դոլար, իսկ Հայաստանից Չինաստան փոխանցված գումարների ծավալը նվազել է մոտ 2.2 անգամ: Թուրքիայից փոխանցվել է 0.593 միլիոն դոլար և Թուրքիա փոխանված գումարների ծավալը նվազել է նույնպես 2.2 անգամ: Այլ երկրներից փոխանցված գումարների ընդհանուր ծավալը կազմել է 59.794 դոլար:

Ընդհանուր առմամբ 2009թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում Հայաստան փոխանցված գումարների ընդհանուր ծավալը կազմել է 261.782 միլիոն դոլար, Հայաստանից փոխանցված գումարների ծավալը կազմել է 131.498 միլիոն դոլար: 2008թ.-ի հետ համեմատած Հայաստան փոխանցված գումաների ծավալը նվազել է 28.3%-ով, իսկ Հայաստանից փոխանցված գումարների ծավալը նվազել է 47.1%-ով:

Դեպի Հայաստան անձնական կամ ոչ առևտրային փոխանձումների ծավալը 2009թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում կազմել է 183.846 միլիոն դոլար կամ ընդհանուր փոխանցումների 70.22%-ը: Անցյալ տարվա նույն ցուցանիշի հետ համեմատած Հայաստան կատարված անձնական կամ ոչ առևտրային փոխանցումների ծավալը նվազել է 30.8%-ով:

AMP
07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6