Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Ucom. ավելի քան 2500 հոգի արդեն ստացել են անվճար ակնաբուժական ծառայություններ
10/05/2016 16:12
Կիսվել

Ucom. ավելի քան 2500 հոգի արդեն ստացել են անվճար ակնաբուժական ծառայություններ

Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և Ucom ընկերության համագործակցությամբ Արարատի մարզում ավարտին են մոտենում ակնաբուժական անվճար ծառայություններ մատուցելու աշխատանքները: «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում Արարատի մարզի Արտաշատի և Մասիսի տարածաշրջանում իրականացվել են ակնային զննումներ, Աչքի շարժական հիվանդանոցում խորացված հետազոտություններ, լազերային միջամտություն և վիրահատություններ: Այժմ Աչքի շարժական հիվանդանոցն աշխատում է Արարատ քաղաքում:

Ծրագրի շրջանակներում Արարատի մարզի Մասիսի և Արտաշատի տարածաշրջաններում տեսողության ստուգում է անցել ավելի քան 2500 հոգի, որոնցից շուրջ 630-ը Աչքի շարժական հիվանդանոցում խորացված հետազոտության է ենթարկվել, 230 հոգի վիրահատվել է և շուրջ 60 հոգի ստացել է լազերային բուժում: Արարատի մարզում աշխատանքները կշարունակվեն մինչև այս ամսվա վերջ, որից հետո ծրագիրը կշարունակվի Վայոց Ձորում:

«Ծրագրի արդյունավետության մասին կարելի է դատել այն գոհունակությունից, որ արտահայտում են մեր շահառուները: Այս համագործակցության շնորհիվ կարողանում ենք շատերին օգնել: Այստեղ սոցիալապես անապահով մարդիկ են, մեծ ընտանիքների ծնողներ, Սիրիայից Հայաստան տեղափոխված հայրենակիցներ, մարդիկ, ովքեր չէին կարող իրենց հոգսը հոգալ, եթե չլիներ այս օգնությունը», – մարզային այցելության ժամանակ ասաց Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

«Որպես ընկերություն և որպես հայ մարդ մենք միշտ պատրաստ ենք աջակից լինել նման կարևոր գործին: Կարծում եմ սա ազգանվեր գործ է: Սա շատ լուսավոր նախագիծ է, որ ներշնչում է հույս ու հավատ: Այս նախագիծն ունի ճիշտ անվանում՝ «Լույս հայի աչքերին»: Սակայն սա դեռ սկիզբն է, դեռ առջևում են ևս մի քանի մարզեր, դեռ բազմաթիվ մարդիկ կվերգտնեն իրենց աչքի լույսը», – ասաց Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

14 երեխաների մայր Ասյա Կիրակոսյանը, որ 1988-ի Բաքվի ջարդերից է փախել, արդեն երկար տարիներ ապրում է Արարատի մարզի Դեղձուտ գյուղում: Տիկին Ասյան 25 թոռ ունի, 10 ծոռ, սակայն սոցիալական պայմանները դժվար են: «Գոնե քայլելիս չեմ ընկնի, մարդկանց կճանաչեմ», – ասաց նա, ով վիրահատության հաջորդ օրն արդեն հավաստիացրեց, որ դրական տարբերություն է տեսնում:

Մեկ այլ հիվանդ՝ սիրիահայ Օսաննա Գյուլդարյանը, Հայաստանում է արդեն 9 ամիս: «Մինչ Հայաստան գալը չգիտեի, որ կատարակտ ունեմ, այստեղ բժիշկներն ասացին՝ վիրահատություն է անհրաժեշտ: Վախենում էի, սակայն ամեն ինչ լավ անցավ», – ասաց 60-ամյա կինը, ով երկար տարիներ դերձակ է աշխատել, սակայն տեսողության խնդիրների պատճառով ստիպված է եղել դադարեցնել աշխատանքը:

Արարատի մարզում աշխատանքները կշարունակվեն մինչև մայիսի վերջ, որից հետո ծրագիրը կշարունակվի Վայոց Ձորում:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41