
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում մսի արտադրությունը կրճատվել է 0.6%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2016թ․ առաջին եռամսյակում Հայաստանում արտադրվել է 7 904.1 տոննա միս։ Անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները կրճատվել են 0.6%-ով։
Միևնույն ժամանակ մսամթերքի արտադրության ծավալները նվազել են 1.9%-ով և կազմել 1 135.1 տոննա, իսկ մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալներն աճել են 22.2%-ով և կազմել 103.4 տոննա։