ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱ – ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ 11/05/09
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին հայտնել են, որ այսօր` մայիսի 11-ին, կայացած առևտրային շրջանի արդյունքում կնքվել է կորպորատիվ պարտատոմսերի առ ու վաճառքի 10 գործարք:Բոլոր 10 գործարքներն էլ «ԻՄԵՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ (EMXGB1) անվանական արժեկտրոնային պարտատոմսերով:
«ԻՄԵՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ (EMXGB1) 10 000 դրամ անվանական արժեքով 9 930 անվանական արժեկտրոնային պարտատոմսերի առ ու վաճառք: Մեկ պարտատոմսի համար միջին կշռված գինը սահմանվել է 10063.9915 դրամ: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 99 935 436.1 դրամ: Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությամբ արտահայտված միջին կշռված գինը կազմել է 11.6755%: Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությամբ արտահայտված նվազագույն գինը կազմել է 11.5999%, իսկ առավելագույնը կազմել է` 11.75%: Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությամբ արտահայտված բացման գինը կազմել է 11.75%, իսկ փակմանը` 11.5999%: