Բիզնես

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.50+0.50
EUR BUY - 418.00+1.00 EUR SELL - 425.50+1.00
OIL:  BRENT - 78.28-7.91 WTI - 74.52-8.22
COMEX:  GOLD - 4129.50+1.79 SILVER - 60.06+4.14
COMEX:  PLATINUM - 1769.70+6.98
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.49-0.06 EUR/GBP - 1.1535+0.25
FOREX:  EUR/USD - 1.1535+0.25 GBP/USD - 1.3454+0.21
STOCKS RUS:  RTSI - 881.14-1.02
STOCKS US: DOW JONES - 54085.88+1.71 NASDAQ - 26584.99+2.59
STOCKS US: S&P 500 - 7736.52+1.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 66300.44+3.66 TOPIX - 4046.17+2.13
STOCKS CHINA:  HANG SENG - 25915.82+0.24 SSEC - 3878.43+1.47
STOCKS EUR:  FTSE100 - 10879.38+0.20 CAC40 - 8666.63+0.61
STOCKS EUR:  DAX - 26202.35+0.77
05/08/2026  CBA:  USD - 366.14-0.87 GBP - 493.12-0.21
05/08/2026  CBA:  EURO - 422.56+0.06
05/08/2026  CBA:  GOLD - 48078+547 SILVER - 692+8.03
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑ
11/05/2009 20:52
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑ

Երեւանի թիվ 91, 112 139 եւ 198 միջնակարգ դպրոցների 8-րդ եւ 9-րդ դասարանցիների 46 սաների համար այսօր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գրասենյակում անցկացվեց դասընթաց` նվիրված բջջային կապի հիմունքներին: Դասընթացի նպատակն է Հայաստանի միջնակարգ դպրոցների աշակերտներին հնարավորություն տալ անմիջական շփման միջոցով ծանոթանալ Հայաստանի առաջատար բջջային օպերատորի կառավարման գործընթացներին, կորպորատիվ մշակույթին, ինչպես նաեւ բջջային կապի տեխնոլոգիաների եւ գործունեության հիմունքներին:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դպրոցականներին համառոտ ներկայացրեց ընկերության վերջին ձեռքբերումները, հաճախորդների սպասարկման կենտրոնը, որտեղ ներդրված է հերթերի սպասարկման ավտոմատ համակարգը, ինչպես նաեւ Զանգերի կենտրոնը, Կենտրոնական բաժինը, որտեղից իրականացվում է բջջային ցանցի կառավարումը: Ռ.Յիրիկյանը ներկայացրեց նաեւ բջջային կապից օգտվելու էթիկայի կանոնները` հանրային տրանսպորտում, մեքենա վարելու ժամանակ, աշխատավայրում, ինչպես նաեւ կրթա-մշակութային հաստատություններում: Դպրոցականները նաեւ ծանոթացան բջջային կապի ստեղծման եւ զարգացման պատմությանը:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենը ներկայացրեց բջջային կապի համակարգի բաղադրիչները, ազդանշանի ստացումն ու ուղարկումը, բաժանորդների միջեւ կապի հաստատումը: Այնուհետև Ռալֆ Յիրիկյանը պատասխանեց դպրոցականների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին «3G», «SMS», «WAP and GPRS» տեխնոլոգիաներին ու համակարգերին:

05/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.14
-0.87
Եվրո (EUR)
422.56
+0.06
Ռուբլի (RUR)
4.5041
-0.0219
Լարի (GEL)
139.73
-0.35
48078
+547
Արծաթ
692
+8.03