Տնտեսական

USD BUY - 375.50+0.50 USD SELL - 378.50+0.00
EUR BUY - 441.00+1.00 EUR SELL - 446.50+0.50
OIL:  BRENT - 71.17-1.28 WTI - 65.99-1.35
COMEX:  GOLD - 5155.80-0.94 SILVER - 87.46+1.09
COMEX:  PLATINUM - 2249.30+4.68
LME:  ALUMINIUM - 3093.50-0.29 COPPER - 13166.50+1.56
LME:  NICKEL - 17909.00+3.22 TIN - 50300.00+8.03
LME:  LEAD - 1955.00-0.51 ZINC - 3379.50-0.09
FOREX:  USD/JPY - 155.82+0.52 EUR/GBP - 1.1789+0.11
FOREX:  EUR/USD - 1.1789+0.11 GBP/USD - 1.3512+0.15
STOCKS RUS:  RTSI - 1141.69+0.04
STOCKS US: DOW JONES - 49174.50+0.76 NASDAQ - 22863.68+1.04
STOCKS US: S&P 500 - 6890.07+0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 58583.12+2.20 TOPIX - 3843.16+0.71
STOCKS CHINA:  HANG SENG - 26765.72+0.66 SSEC - 4147.23+0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10680.59-0.04 CAC40 - 8519.21+0.26
STOCKS EUR:  DAX - 24986.25-0.02
25/02/2026  CBA:  USD - 376.92-0.92 GBP - 509.29-0.45
25/02/2026  CBA:  EURO - 444.01-1.24
25/02/2026  CBA:  GOLD - 62049-1015 SILVER - 1067.7+11.6
Ադրբեջանի պետական պարտքը հասել է ՀՆԱ-ի 55-60%-ին
07/06/2016 15:35
Կիսվել

Ադրբեջանի պետական պարտքը հասել է ՀՆԱ-ի 55-60%-ին

Ադրբեջանի պետական պարտքն ամիս առ առ ամիս գնալով մեծանում է եւ արդեն հասել է ՀՆԱ-ի 55-60 տոկոսին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ենի Մուսավաթ» թերթը:

Թերթի հետ զրույցում տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին այդ առնչությամբ ասել է, որ դա կապված է այն բանի հետ, որ նավթի արտահանումից ստացվող մեծ եկամուտների «հավերժության» վրա վստահ Ադրբեջանի իշխանությունը որոշ նոր խոշոր նախագծերի մասով մեծ պարտավորություններ է ստանձնել:

«Ադրբեջանը «Հարավային գազային միջանցք» նախագծում, իր վրա վերցնելով որոշ մեծ ծախսեր, ցանկացել է եվրոպացի գործընկերների հետ բանակցություններում առավելություն ստանալ: Մյուս կողմից, այն ժամանակ նավթի գինը բարձր էր: Իսկ այժմ նավթից եկամուտները խիստ նվազել են», -նշել է նա:

Նաթիգ Ջաֆարլին նշել է, որ Ադրբեջանը պարտավորվել է Անդրանատոլիական (TANAP) գազային նախագծում ֆինանսավորել 57 տոկոս, իսկ Անդրադրիատիկ (TAP) գազային նախագծում` 20 տոկոս մասնաբաժինը:

«Ընդհանուր պարտավորությունն այդ նախագծում մոտ 16-17 մլրդ դոլար է, եւ Ադրբեջանն առաջիկա 2-3 տարում պետք է այդքան ֆիանսական միջոց ներդնի նախագծում: Երկիրը նաեւ այլ խնդիրների առաջ է կանգնած: Ներկայիս ժամանակաշրջանում պարտքերի գնալով Ադրբեջանի կառավարությունը կարծում էր կլուծի այդ խնդիրները: Բայց 8-9 տարի առաջ երկրի արտաքին պարտքը հավասար էր ՀՆԱ-ի 8 տոկոսին, իսկ այժմ, հաշվի առնելով նաեւ պետական պարտքերը, այդ թիվը հասել է 55-60 տոկոսի: Սա բավականին վտանգավոր ճանապարհ է», -ասել է ադրբեջանցի տնտեսագետը:

Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով` 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ադրբեջանի արտաքին պարտքը հասել էր 7 մլրդ դոլարի:

«Ազադլըգ» թերթի հետ զրույցում ադրբեջանցի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն հայտնել է, որ մինչեւ 2016 թվականի հունվարի 1-ը Ադրբեջանը միջազգային եւ այլ ֆինանսավարկային կազմակերպությունների հետ 10,3 մլրդ ԱՄՆ դոլարի վարկային պայմանագրեր է ստորագրել: Այդ պայմանագրերի հիման վրա օգտագործված վարկերի գծով Ադրբեջանի արտաքին պետական պարտքը կազմել է 6,9 մլրդ ԱՄՆ դոլար: Ստորագրված պայմանագրերի գծով արտաքին պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի 28,5 տոկոսը, օգտագործված վարկերի գծով` 19,8 տոկոսը: Ներկայում ստորագրված պայմանագրերի գ ծով յուրաքանչյուր շնչին ընկնող արտաքին պետական պարտքի չափն առաջին անգամ գերազանցել է 1000 դոլարը եւ կազմել 1030 դոլար:

«Միեւնույն ժամանակ ՀՆԱ-ի` արտարժույթով նոմինալ արժեքի նվազումը խիստ մեծացրել է ՀՆԱ-ում արտաքին պետական պարտքի հատուկ կշիռը եւ հասցրել նրա մեկ հինգերորդին: Պետք է նկատի ունենալ, որ այս տարի ՀՆԱ-ն նվազում է տնտեսության մեջ առկա անկման պատճառով, իսկ արտաքին պետական պարտքն արագորեն աճում է: Նման դեպքում տարվա վերջի համար ստորագրված վարկերի գծով արտաքին պետական պարտքերը կգերազանցեն ՀՆԱ-ի մեկ երրորդը, իսկ օգտագործված վարկերի գծով` մեկ չորորդը», -կանխատեսում է նա

Փորձագետը հավելել է, որ ստորագրված պայմանագրերի համաձայն` արտաքին պետական պարտքի 58,6 տոկոսը կամ 6 մլրդ դոլար մասը Ադրբեջանը պետք է վճարի առաջիկա 10 տարում

«Դա նշանակում է, որ արտաքին պետական պարտքը մարելու համար Ադրբեջանն ամեն տարի պետք է 600 մլն դոլար վճարի, այն դեպքում, երբ 2016 թվականի հունվարի 1-ին Ադրբեջանի բանկերի արտաքին պարտավորությունները կազմել են 5,5 մլրդ դոլար, Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի կոնսոլիդացված պարտքը կազմել է 6,3 մլրդ դոլար», -նշել է նա:

Գուբադ Իբադօղլուն եւս մեկ բացասական կանխատեսում է արել Ադրբեջանի համար: Նրա խոսքով` ներկայում այդ ուղղությամբ առաջացած անհանգստությունը միայն պարտքերի ընդհանուր չափի աճը չէ:

«Անհանգստությունը նաեւ պետական երաշխավորությամբ պարտքերի ոչ արդյունավետ օգտագործման պատճառով է: Արտաքին պարտքի վերադարձը վերջնական արդյունքում ընկնելու է պետական պարտքի վրա: Իսկ դա ավելի է սահմանափակելու առանց այն էլ լարված վիճակում գտնվող պետական բյուջեի ֆինանսավորման հնարավորությունները», -շեշտել է նա:

Միջազգային վարկանիշային Moody`s գործակալության հետազոտությունների համաձայն` Ադրբեջանը հանդիսանում է նավթի ցածր գների պատճառով ամենաշատ նեգատիվ ազդեցության ենթարկված ԱՊՀ անդամ երկիրը:

«Մինչեւ 2016 թվականի վերջը Ադրբեջանում պետական բյուջեի դեֆիցիտի աճը կանխատեսվում է մինչեւ 13 տոկոս, այն դեպքում, երբ 2015 թվականին այն կազմել էր 5 տոկոս: ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի հարաբերությունը 2014 թվականին աճել էր 11 տոկոսով, 2015 թվականին` 28 տոկոսով: 2016 թվականին սպասվում է մինչեւ 30 տոկոս աճ: Բյուջեի դեֆիցիտը պետք է փակվի ոչ թե նոր փոխառությունների, այլ Ադրբեջանի պետական նավթի հիմնադրամի ակտիվների հաշվին», -հայտարարել է գործակալությունը:              

Moody`s-ը կանխատեսում է, որ ապագայում Ադրբեջանի պարտքային բեռը կմեծանա՝ կախված այն բանից, որ բյուջեի դեֆիցիտի մի մասն, այդուհանդերձ, անհրաժեշտ կլինի փակել փոխառությունների հաշվին:

Ադրբեջանի Ռիսկային փորձագետների խմբի ղեկավար Էլման Սադըգովը report.az-ին հայտնել է, որ Ադրբեջանի տնտեսության նորմալ զարգացման համար վարկային ռեսուրսների պահանջը կազմում է 15-20 մլրդ մանաթ` նշելով, որ Ադրբեջանի ռեալ հատվածը վարկավորման խիստ կարիք ունի:

«15-20 մլրդ մանաթ գտնելն այնքան էլ դժվար գործ չէ: Սակայն, գլխավոր խնդիրը ռեալ հատվածում դրա ճիշտ տեղադրումն է: Դրա 80-90 տոկոսը պետք է արդյունավետ ուղղվի իրական հատված: Ադրբեջանի՝ հատկապես գյուղատնտեսության, առեւտրի, զբոսաշրջության եւ ծառայությունների հատվածները վարկավորման խիստ կարիք ունեն», -ասել է փորձագետը:

Անցյալ տարվանից նավթի համաշխարհային գների անկում սկսվելուց հետո հիմնականում էներգառեսուրսների արտահանումից կախված Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է խոր ճգնաժամի մեջ:

25/02/2026
դրամ
Դոլար (USD)
376.92
-0.92
Եվրո (EUR)
444.01
-1.24
Ռուբլի (RUR)
4.9181
-0.0152
Լարի (GEL)
140.9
-0.35
62049
-1015
Արծաթ
1067.7
+11.6