Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Մեծ Բրիտանիայի թագավորը կոչ է արել արհեստական բանականություն ստեղծողներին պաշտպանել մարդկությանը
17/09/2026 17:54
Կիսվել

Մեծ Բրիտանիայի թագավորը կոչ է արել արհեստական բանականություն ստեղծողներին պաշտպանել մարդկությանը

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ն այսօր կհանդիպի արհեստական բանականության ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարների հետ և կոչ կանի նրանց հետևել, որպեսզի տեխնոլոգիաները ծառայեն մարդկանց։ Հանդիպումը տեղի կունենա արհեստական բանականության հնարավոր ռիսկերի մասին ավելի հաճախակի դարձող նախազգուշացումների ֆոնին։

Ինչպես հայտնում է Reuters-ը, Չարլզ III-ը կընդունի Nvidia-ի, Google DeepMind-ի, OpenAI-ի, Anthropic-ի և այլ ընկերությունների ղեկավարներին։ Հանդիպումը կանցկացվի այն մտահոգությունների ֆոնին, որ արհեստական բանականության անվտանգության ապահովման միջոցները չեն հասցնում համընթաց զարգանալ տեխնոլոգիաների արագ առաջընթացին։

Վերջին շաբաթներին ավելի ու ավելի հաճախ է քննարկվում այն հարցը, թե արդյոք ոլորտը կարող է ինքնուրույն վերահսկել արհեստական բանականության զարգացումը, թե իշխանությունները պետք է պարտադրեն ընկերություններին դանդաղեցնել դրա մշակումը։

IDram

Գործակալության տվյալներով՝ Չարլզ III-ը մտադիր է ընկերությունների ղեկավարներին հայտարարել, որ նրանք պետք է մարդկանց համոզեն, որ ինքնավար արհեստական բանականության գործակալները չեն զրկի նրանց սեփական կյանքի նկատմամբ վերահսկողությունից։

Ակնկալվում է, որ հանդիպմանը կմասնակցեն Nvidia-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը, Google DeepMind-ի հիմնադիր և նախագահ Դեմիս Հասաբիսը, OpenAI-ի ֆինանսական տնօրեն Սառա Ֆրայերը, ինչպես նաև արհեստական բանականության հարցերով Մեծ Բրիտանիայի նախարար Կանիշկա Նարայանը։

Հանդիպմանը սպասվում է նաև Պաոլո Բենանտիի մասնակցությունը՝ Հռոմի պապ Լևոն XIV-ի խորհրդականի, որը նախկինում կառավարություններին կոչ էր արել դանդաղեցնել արհեստական բանականության զարգացումը, գրում է Reuters-ը։

Արհեստական բանականության ռիսկերի շուրջ քննարկումները կրկին ակտիվացան այն բանից հետո, երբ Anthropic-ի երկու հետազոտողներ նախազգուշացրին, որ այս տեխնոլոգիայի արագ զարգացումը տեսանելի ապագայում կարող է հանգեցնել մարդկության վերացմանը:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91