Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ՊԵԿ-ը բացահայտել է ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքերը
17/09/2026 17:10
Կիսվել

ՊԵԿ-ը բացահայտել է ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքերը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ։ Կարևոր է հիշել, որ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում ընդունելու դեպքում, իսկ վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել այդ մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, նոր աշխատողի համար՝ սահմանված ժամկետում գրանցման հայտի ներկայացումը հարկային մարմին, կամավոր աշխատողի դեպքում՝ պայմանագրի կնքումը: Հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն և հետևողական լինեն օրենքի պահանջների կատարման նկատմամբ։ Իրավախախտումների կանխարգելումը, բացահայտումը և օրենքի պահանջների նկատմամբ հսկողությունը կարևոր են յուրաքանչյուր քաղաքացու, աշխատողի, ինչպես նաև օրենքի դաշտում գործող բիզնեսի համար։

Ներկայացվում են ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության  կողմից 2026 թվականի օգոստոս ամսվա ընթացքում իրականացված և ավարտված հսկողական աշխատանքների արդյունքները․

Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 363 դեպք, իսկ տուգանքի չափը կազմել է  134.3 մլն դրամ։ ՀԴՄ կիրառման կանոնների խախտման դեպքերն արձանագրվել են հիմնականում հետևյալ ոլորտներում

  • մթերային խանութներում՝ 54 խախտում, տուգանքի չափը՝ 33.5 մլն դրամ,
  • հանրային սննդի ոլորտում՝ 53 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 19.9 մլն դրամ,
  • մրգի և բանջարեղենի առևտրի ոլորտում՝ 47 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 13.6 մլն դրամ,
  • հացի կամ հացաբուլկեղենի արտադրության ոլորտում՝ 36 խախտում, տուգանքի չափը՝ 8.7 մլն դրամ,
  • հագուստի, կոշիկի  և գործվածքների առևտրի ոլորտում՝ 22 խախտում, տուգանքի չափը՝ 4.9 մլն դրամ,
  • հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի ոլորտում՝ 15 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 15.7 մլն դրամ,
  • մսամթերքի առևտրի ոլորտում՝ 14 խախտում, տուգանքի չափը՝ 3.9 մլն դրամ,
  • շինանյութի առևտրի ոլորտում՝ 11 խախտում, տուգանքի չափը՝ 2.6 մլն դրամ,
  • տնտեսական ապրանքների խանութներում`  11 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 6.3 մլն դրամ,
  • այլ ոլորտներում` 100 խախտման դեպք, տուգանքի չափը՝ շուրջ 25.2 մլն դրամ։

Հարկ վճարողների մոտ արձանագրվել է նաև  վարձու աշխատողի չձևակերպման 72 դեպք, չձևակերպված վարձու աշխատողների թիվը կազմել է  317, իսկ տուգանքի չափը՝  շուրջ 79.3 մլն դրամ։ Վարձու աշխատողի չձևակերպման դեպքերն արձանագրվել են մասնավորապես․

  • հանրային սննդի ոլորտում՝ 12 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 58, տուգանքի չափը՝ 14.5 մլն դրամ,
  • շինարարություն ոլորտում՝ 11 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 155, տուգանքի չափը՝ շուրջ 38.8 մլն դրամ,
  • այլ ոլորտներում, ընդհանուր առմամբ՝ 49 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 104, տուգանքի չափը՝  26 մլն դրամ։

«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման մասով  հարկ վճարողների մոտ արձանագրվել է  27 դեպք: Արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 10.3 մլն  դրամի չափով տուգանք: Խախտումներն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․

  • մթերային խանութներում՝ 5 խախտում, տուգանքի չափը՝ 1.9 մլն դրամ,
  • ատամնաբուժարանի ոլորտում՝ 4 խախտում, տուգանքի չափը՝ 2 մլն դրամ,
  • հանրային սննդի ոլորտում՝ 4 խախտում, տուգանքի չափը՝ 1.4 մլն դրամ,
  • այլ ոլորտներում`  14 խախտում, տուգանքի չափը՝ 5 մլն դրամ։

Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է, որ ներկայացված տեղեկատվությունում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին դրսևորել հարկային կարգապահություն և հետևել օրենքի պահանջներին՝ նպաստելով կայուն և վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը։

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91