Բիզնես

USD BUY - 365.00+0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 416.50-0.50 EUR SELL - 421.50-2.50
OIL:  BRENT - 90.09+2.27 WTI - 84.67+2.82
COMEX:  GOLD - 4049.10-0.65 SILVER - 57.59-2.72
COMEX:  PLATINUM - 1658.70+0.88
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.81-1.79 EUR/GBP - 1.1527+0.18
FOREX:  EUR/USD - 1.1527+0.18 GBP/USD - 1.348+0.26
STOCKS RUS:  RTSI - 882.61+1.25
STOCKS US: DOW JONES - 52485.03+0.53 NASDAQ - 25373.85+1.00
STOCKS US: S&P 500 - 7489.72+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 64362.02+4.03 TOPIX - 4003.30+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25884.43+0.10 SSEC - 3832.26+0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10868.05-0.27 CAC40 - 8509.64+0.28
STOCKS EUR:  DAX - 25629.24+0.07
31/07/2026  CBA:  USD - 366.2-0.43 GBP - 492.25+1.15
31/07/2026  CBA:  EURO - 421.13+0.46
31/07/2026  CBA:  GOLD - 48402+1242 SILVER - 683.52+6.98
ԴիջիԹեք բիզնես ֆորում. թեմատիկ քննարկումներին ընդհանուր թվով ներգրավված է եղել 900-1000 մասնակից
25/06/2016 16:58
Կիսվել

ԴիջիԹեք բիզնես ֆորում. թեմատիկ քննարկումներին ընդհանուր թվով ներգրավված է եղել 900-1000 մասնակից

Նախորդ շաբաթ՝ «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում կայացած երկօրյա ԴիջիԹեք բիզնես ֆորումն այս տարի առանձնահատուկ էր պետական բարձրաստիճան պաշտոնյաների, ՏՏ և տնտեսության այլ ճյուղերի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ, թեմատիկ քննարկումների ակտիվությամբ և արդյունավետությամբ: Թեմատիկ քննարկումներին ընդհանուր թվով ներգրավված են եղել 900-1000 մասնակից:

9-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումի առանցքում այս տարի եղել են  բացառապես թեմատիկ քննարկումներ տեղեկատվական տեխնոլոգիաների  և ՀՀ տնտեսության այլ ճյուղերի համագործակցության շուրջ:  Ի տարբերություն նախորդների՝ այս տարի բիզնես ֆորումում ՏՏ լուծումների ցուցահանդեսային մաս նախատեսված չէր (տարածքի սղության պատճառով):

Բիզնես ֆորումի շրջանակում անցկացվող Ռազմարդյունաբերական համալիրի և ՏՏ ոլորտի համագործակցության ձևաչափի քննարկմանը  մասնակցել են տեխնոլոգիական ոլորտի և ԶՈւ ներկայացուցիչներ: Միությունը  ֆորումի մասնակիցներին ներկայացրել է ռազմարդյունաբերության և տեխնոլոգիական ոլորտի համագործակցության միջնաժամկետ ծրագիր, որտեղ մասնավորապես  նշվել է հանրակրթական համակարգում նախնական ռազմական պատրաստվածության խորացված ուսուցման, ՀՊՃՀ-ում կրթական, գիտահետազոտական խնդիրների և ԶՈւ խնդիրների համապատասխանեցման, ռազմական ինկուբատորների ստեղծման, ռազմարդյունաբերության գնումների համակարգերի արդիականացման, ռազմարդյունաբերության բնագավառի գաղտնիության և անվտանգության ենթակառուցվածքի արդիականացման, ռազմարդյունաբերական արտադրանքի  տեխնոլոգիական  և  արտադրական պրոցեսների խիստ գաղտնիության ապահովման, տեղեկատվական արտահոսքի անթուլատրելիության, ռազմարդյունաբերությունը որպես տնտեսության գերակա ճյուղ հայտարարելու, ռազմական արտադրանքի արտահանման ուղղորդվածության և այլ հիմնախնդիրենրի մասին: ԴիջիԹեք բիսնես ֆորումի քննարկման արդյունքում մասնակիցները որոշել են նշված ծրագիրը ներկայացնել ՀՀ պաշտպանության նախարարությանը և խնդրել համապաստախան ստորաբաժանումներին՝ քննարկել ու ապահովել համագործակցություն նշված հարցերի շուրջ:

Ստեղծված ռազմաքաղական իրավիճակում, առանձնահատուկ կարևորելով կիբեր անվտանգություն մարտահրավերներն ու լուծումները, մասնագետները քննարկել են նաև ոլորտի սպառնալիքների հանրային իրազեկման, օֆլայն (առանց կապուղիների) Հայաստանի, էլեկտրոնային կառավարման համակարգում մուտքի և արտոնությունների կառավարման, բաց աղբյուրներից ստացած հետախուզական տվյալների վերուլուծության և այլ խնդիրներ:

ԴիջիԹեք բիզնես ֆորումում ՏՏ և բիզնեսի այլ ճյուղերի ներկայացուցիչները ՏՏ ներդրումային էկոհամակարգի ստեղծման անհրաժեշտության թեմայով անցկացրել են քննարկում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի մասնակցությամբ: Միջոցառման մասնակիցները քննարկել են մասնավորապես ՏՏ ոլորտի ներդրումային դաշտի ներկա իրավիճակը, ոլորտում ներդրումներ ներգրավելու գրավիչ միջավայրի ստեղծումը և այլ հիմնահարցեր: Էկոնոմիկայի նախարարը իր հերթին նշել է, որ նման հանդիպումներն արդյունավետ են ՏՏ ոլորտին ուղղված ռազմավարություն մշակելիս և ընդգծել է, որ  պատրաստակամ է մշտապես հանդիպումներ անցկացնել ոլորտի ներկայացուցիչների հետ առկա հիմնախնդիրները քննարկելու համար:

Էլեկտրոնային կառավարմանը նվիրված քննարկմանը հատկապես  մեծ ուշադրություն է դարձվել Հայաստանում գործող էլեկտրոնային կառավարման համակարգերին, էլ. կառավարման ոլորտում ՀՀ-ում գործող նորարար լուծումներին և էլ. կառավարման լուծումների արտահանման հնարավորություններին (Եթովպիա, Եվրոպական տնտեսական հանձնաժողով):

ՏՏ և բանկային ոլորրտի ներկայացուցիչները բարձրաձայնել են նաև ֆինանսաբանկային ոլորտի, նոր սերնդի բանկային համակարգի, վերջինիս կիրառության կարևորության հիմնախնդիրների մասին:

Հայաստանում սկսնակ ձեռներեցների և երիտասարդ գործարարների հիմնախնդիրներին նվիրած թեմատիկ քննարկանը անդրադարձ է կատարվել Հայաստանում բիզնես սկսելու նախադրյալներին, նոր համագործակցությունների ու գործընկերների ձեռքբերման հնարավորություններին: Քննարկվել են նաև հայրենադարձ գործարարների խնդիրները համապատասխան գերատեսչություններին ներկայացնելու նպատակով:

Միջազգային փորձի ներկայացմանը մասնակցել են Բալկանյան երկրների ներկայացուցիչներ, ովքեր ներկայացրել են ՏՀՏ ոլորտի իրենց փորձը:

Բիզնես ֆորումի մասնակիցները մեծ հոտաքրքրությամբ քննարկել են նաև Տվյալների կառավարման գիտության անհրաժեշտության ու հանրայացման, ինչպես նաև կրթական ձեռնարկի մշակման հիմնախդիրները: Հատկանշական է, որ այսօր աշխարհում հաշվվում է տվյալների գիտնականների շուրջ 1,5 միլիոն թափուր աշխատատեղ, որը, համապատասխան միջավայր ստեղծելու դեպքում, մեծ հաջողությամբ կարող է համալրվել հայ մասնագետներով:

Դիջիթեք բիզնես ֆորումի շրջանակում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը կազմակերպել էր «Մաքուր տեխնոլոգիաների տարածաշրջանային հարթակի ձևավորման հեռանկարները» թեմայով աշխատաժողով: Աշխատաժողովի նպատակն էր քննարկել ԱՊՀ տարածաշրջանում մաքուր տեխնոլոգիաների ընդհանուր հարթակի ստեղծման գաղափարը, որը հնարավորություն կտա տեղական և տարածաշրջանային կազմակերպություններին ներգրավվել տարածաշրջանային և միջազգային ցանցերում, ուսումնասիրել և կիրառել այլ երկրների փորձը նորարարությունների, դրանց կիրառման ոլորտներում: Միևնույն ժամանակ քննարկումները հեռահար նպատակ ունեին ամրապնդել գործընկերային կապերը, ներգրավել ներդրումներ, նախանշել համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնաչավորությունները և այլն: Աշխատաժողովի ժամանակ ներկայացվել են ծրագրի մասնակից երկրների (Հայաստան, Բելոռուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան և Ուկրաինա) հաջողված փորձը, նախանշվեցին նոր գործընկերային կապերը, կարծիքներ փոխանակվեցին տարածաշրջանային և միջազգային համագործակցության վերաբերյալ:

ԴիջիԹեք բիզնես ֆորումի ընթացքում անկացնվել են նաև սեմինարներ բիզնեսի աջակցման ծառայությունների, մարդկային ռեսուսների կառավարման և ռազմավարական մտածողության թեմաներով:

Հավելենք, որ «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող ԴիջիԹեք բիզնես ֆորումն անց է կացվում 2008 թ-ից: Բիզնեսի և տեխնոլոգիաների երկխոսության այս առանձնահատուկ ֆորումն ավանդաբար իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

31/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.43
Եվրո (EUR)
421.13
+0.46
Ռուբլի (RUR)
4.6065
+0.0345
Լարի (GEL)
139.52
-0.12
48402
+1242
Արծաթ
683.52
+6.98