Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Արժեթղթերի շուկան օտարերկրյա ներդրողների և շուկայի մասնակիցների համար նախատեսվում է դարձնել առավել թափանցիկ և պաշտպանված
30/06/2016 18:18
Կիսվել

Արժեթղթերի շուկան օտարերկրյա ներդրողների և շուկայի մասնակիցների համար նախատեսվում է դարձնել առավել թափանցիկ և պաշտպանված

Կառավարությունը հավանություն է տվել «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Բանկային գաղտնիքի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծերի փաթեթն ուղղված է արժեթղթերի շուկայի չարաշահումների վերաբերյալ ՀՀ օրենսդրության բարեփոխմանը: Փաթեթի նպատակն է շուկան օտարերկրյա ներդրողների և շուկայի մասնակիցների համար դարձնել առավել թափանցիկ և պաշտպանված, սահմանել չարաշահումների դեմ պայքարի արդյունավետ գործիքներ, ապահովել միջազգային համագործակցություն, արժեթղթերի չարաշահումների դեմ պայքարի ոլորտում գոյություն ունեցող միջազգային ստանդարտների ներդրում, որի պարտավորությունը Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ շրջանակում: Ըստ հիմնավորման՝ ՀՀ արժեթղթերի շուկայում տեղի է ունեցել էական զարգացում, որին նպաստել են, մասնավորապես, առևտրային ընկերությունների, այդ թվում՝ ֆինանսական կազմակերպությունների կողմից կորպորատիվ բաժնետոմսերի ու պարտատոմսերի թողարկումը, կենսաթոշակային բարեփոխումները և արժեթղթավորման հիմնադրամի ստեղծումը: Ըստ այդմ՝ աճել է նաև օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունը ՀՀ արժեթղթերի շուկայի նկատմամբ: Այսպիսով՝ նախատեսվում է արժեթղթերի շուկայի չարաշահումների հանրային վտանգավորության ամրագրում՝ դրանց քրեականացման միջոցով և համարժեք պատասխանատվության միջոցների սահմանում: Առաջարկվում է քրեականացնել ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործումը, որի արդյունքում ինսայդերն ունենում է զգալի կամ խոշոր չափի շահույթ և գնային չարաշահումը, որի արդյունքում պատճառվել է խոշոր կամ առանձնապես խոշոր չափի վնաս: Ընդ որում, որպես պատժի տեսակ նախատեսվում են ինչպես տուգանքը և ազատության սահմանափակումը, այնպես էլ այլ տեսակներ, ինչի պարագայում դատարանները կկարողանան պատիժն ընտրել կատարված արարքի ծանրության ու հանրային վտանգավորության աստիճանին համաչափ: Օրինագծերի փաթեթի ընդունման դեպքում, ի լրումն արժեթղթերի շուկայում չարաշահումների կանխմանը, ակնկալվում են հետևյալ դրական արդյունքները՝ կավելանա արժեթղթերի շուկայում մրցակցությունը, շուկայի մասնակիցները և հանրությունը, գործելով ավելի թափանցիկ ու պաշտպանված միջավայրում, առավել միտված կլինեն ներդրումներ կատարելու արժեթղթերում՝ նպաստելով շուկայի ծավալների էական մեծացմանը: Այն հնարավորություն կտա նաև զարգացնել արժեթղթավորման ոլորտը, խուսափել շուկայի լճացումից: Ներդրողները և հանրությունը կկարողանան ազատ շրջանառել, իրացնել իրենց ֆինանսական ներուժը՝ խթանելով տնտեսություն նոր ֆինանսական ներհոսքերը, կապահովվի արժեթղթերի շուկայի վերահսկողների հետ արդյունավետ համագործակցությունը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է օրինագծերի փաթեթի ընդունումը և նշել, որ այն լուրջ կարգավորում է արժեթղթերի շուկայի համար:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91