Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Հովիկ Աբրահամյանը և Մաքսիմ Սոկոլովը հանդես են եկել միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներն ամփոփող հայտարարություններով
08/07/2016 16:13
Կիսվել

Հովիկ Աբրահամյանը և Մաքսիմ Սոկոլովը հանդես են եկել միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներն ամփոփող հայտարարություններով

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո ՀՀ վարչապետ, հայկական կողմի համանախագահ Հովիկ Աբրահամյանը և ՌԴ տրանսպորտի նախարար, ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը նիստի արդյունքների վերաբերյալ մամուլի համար հանդես են եկել հայտարարություններով:

Վարչապետ Աբրահամյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Հարգելի՛ Մաքսիմ Յուրիի, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ջերմ ընդունելության համար: Քիչ առաջ ավարտվեցին ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի աշխատանքները: Մենք պարոն Սոկոլովի հետ ստորագրեցինք նիստի արձանագրությունը, որն ամփոփեց նախորդ տարվա ընթացքում հանժնաժողովի կատարած աշխատանքները և սահմանեց մոտ ապագայում մեր համագործակցության հիմնական ուղղությունները և խնդիրները: Միջկառավարական հանձնաժողովի նիստը կարևոր իրադարձություն է երկու երկրների հարաբերություններում: Հանձնաժողովը, լինելով միջպետական հարաբերությունների զարգացման արդյունավետ գործիքներից մեկը, բացառիկ հնարավորություն է ընձեռում երկկողմ հարաբերություններին վերաբերող ամենատարբեր հարցերի քննարկման համար: Այսօրվա նիստում մեր կողմից քննարկված հարցերի շրջանակը բավականին ընդարձակ էր: Քննարկվեցին էկոնոմիկայի, էներգետիկայի, տրանսպորտի, իրավա-պայմանագրային դաշտի, հումանիտար համագործակցության, կրթության, գիտության, մշակույթի և այլ բնագավառներին առնչվող հարցեր: Հատուկ ընդգծվեց առևտրատնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված դրական տեղաշարժը, որի շարունակականությունն ապահովելու համար պետք է օգտագործենք մեր ողջ ներուժը: Ամփոփելով խոսքս՝ կարող եմ նշել, որ նիստն անցավ, ինչպես միշտ, փոխըմբռնման և կառուցողական մթնոլորտում: Մենք գոհ ենք կատարված աշխատանքով և ձեռք բերված պայմանավորվածություններով, որոնք ունեն անմիջական կիրառական նշանակություն մեր երկրների տնտեսությունների համար: Վստահ եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ կիրականացվեն»:

Իր հերթին, պարոն Սոկոլովը նշել է. «Մեր աշխատանքն իրականացվում է բացառապես բաց, ինչպես հարիր է իսկական բարեկամներին, գործընկերներին: Այն բոլոր շփումները, աշխատանքները, որոնք իրականացվում են մեր միջկառավարական հանձնաժողովի շրջանակում՝ խոսում է այն մասին, որ սա իսկապես օպերատիվ համաձայնեցման, բոլոր հարցերի լուծման և համատեղ գործողությունների արդյունավետ մեխանիզմ է: Ոչ միայն հանձնաժողովի նիստերը, այլ նաև համանախագահների, աշխատանքային խմբերի ղեկավարների, հանձնաժողովի անդամների հանդիպումներն անցկացվում են պարբերաբար և դա օրինակելի է, քանի որ կապերը շատ սերտ են և իսկապես աշխատանքային: Դա թույլ է տալիս օպերատիվ կերպով լուծել բոլոր հարցերը, և արդյունքները խոսում են իրենք իրենց մասին: Այս տարվա ընթացքում Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է 10 տոկոսով՝ հասնելով 450 մլն դոլարի, հայկական ապրանքների արտահանումը Ռուսաստան ավելացել է մի քանի անգամ, անցնելով 125 մլն դոլարի շեմը, և ակնհայտ է, որ չնայած արտաքին տնտեսական և քաղաքական լարված իրավիճակին՝ Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը: Մեր այսօրվա նիստի օրակարգն ընդգրկել է հարցերի լայն շրջանակ, ինչպես միշտ հիմնական ուշադրությունը դարձվել է էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման, հումանիտար ոլորտում փոխգործակցության ընդլայնմանը: Մենք ամփոփեցինք միջկառավարական հանձնաժողովի նախորդ որոշումները, իսկ դրանք քիչ չեն, 16-րդ նիստի արձանագրությունում եղել է որոշումների գրեթե 60 կետ և դրանցից շատերն իրականացվել են, ինչը լրացուցիչ ազդակ է հաղորդել մեր հարաբերություններին: Այդպես պայմանավորվածություն է ձեռք բերվել մատակարարվող ռուսական գազի գնի նվազեցման, Հայաստանին առանց մաքսատուրքերի նավթամթերքների ապահովման հարցում, լուծվել են Վերին Լարսի անցակետում հատուկ ուղեգծի հատկացման կազմակերպման հարցերը, անցկացվել է ոուս-հայկական միջտարածաշրջանային 4-րդ ֆորումը, Հայաստանում ստեղծվել է հայ-ռուսական հումանիտար համագործակցության արագ արձագանքման կենտրոն: Իհարկե կյանքն առաջ է ընթանում, մենք մեր առջև նոր խնդիրներ ենք առաջադրել, նոր ստորագրեցինք միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի արձանագրությունը, որով մի շարք հանձնարարականներ են տրվել կողմերի գերատեսչություններին և իհարկե այդ հանձնարարականների կատարման ընթացքը կլինի հանձնաժողովի համանախագահների հատուկ վերահսկողության ներքո»:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52