Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Clearstream-ը մուտք է գործում հայաստանյան շուկա` գործարկելով Կենտրոնական Դեպոզիտարիայում բացված անվանատիրոջ հաշիվը
12/07/2016 11:43
Կիսվել

Clearstream-ը մուտք է գործում հայաստանյան շուկա` գործարկելով Կենտրոնական Դեպոզիտարիայում բացված անվանատիրոջ հաշիվը

«Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա»  ԲԲԸ-ն (ՀԿԴ) և Deutsche Börse Group-ի արժեթղթերի միջազգային կենտրոնական դեպոզիտարիան` Clearstream-ը, կնքել են ՀԿԴ-ում Clearstream-ի անվանատիրոջ հաշվի բացման պայմանագիր:

Սկսած 2016թ.-ի հուլիսի 11-ից  օտարերկրյա ներդրողները կկարողանան հեշտացված կարգով ներդրումներ կատարել ՀՀ պետական պարտատոմսերում և վերազգային կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսերում: Նշված գործընթացում ՀԿԴ-ն կգործի որպես լոկալ պահառու, իսկ ՀՀ Կենտրոնական բանկը՝ որպես դրամական միջոցների թղթակցային բանկ:

Նշված անդրսահմանյան կապի միջոցով սկզբնապես կտրամադրվեն վերջնահաշվարկի և պահառության ծառայություններ, իսկ ՀՀ դրամը կդառնա վերջնահաշվարկի լիարժեք արժույթ: Գործառնական մանրամասներին և այլ օժանդակ փաստաթղթերին  կարող եք ծանոթանալ Clearstream-ի պաշտոնական կայքում՝ www.clearstream.com:

Հիշեցնենք, որ ՀԿԴ-ն անվանատիրոջ հաշիվը Clearstream-ում բացվել է 2013 թ.-ի դեկտեմբերին, որի արդյունքում ներկայումս հայաստանյան ներդրողները կարող են մեկ պատուհանից նեդրումներ կատարել աշխարհի ավելի քան 50 զարգացած և զարգացող երկրների արժեթղթերում։

Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի և ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի ծառայությունների մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.nasdaqomx.am:

Clearstream-ի մասին – Որպես արժեթղթերի միջազգային կենտրոնական դեպոզիտարիա (ICSD), որի գլխամասային գրասենյակը գտնվում է Լյուքսեմբուրգում, Clearstream-ը տրամադրում է հետ առևտրային ծառայությունների ենթակառուցվածք  Եվրապարտատոմսերի շուկայի և աշխարհի ավելի քան 50 տեղական շուկաների արժեթղթերի համար: Clearstream-ի հաճախորդ են հանդիսանում ավելի քան 110 երկրի մոտ 2,500 ֆինանսական կազմակերպություններ: Clearstream-ի ծառայությունների թվում են արեթղթերի թողարկումը, վերջնահաշվարկը և պահառությունը, ինչպես նաև ներդրումային ֆոնդի հետ կապված ծառայությունները և գլոբալ արժեթղթերի ֆինանսավորումը: Պահառության ներքո ունենալով մոտ 13 տրիլիոն Եվրոյին համարժեք ակտիվներ` Clearstream-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն` վերջնահաշվարկի և պահառության ծառայություններ մատուցող կազմակերպություններից մեկը տեղական և օտարերկրյա արժեթղթերի համար: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.clearstream.com.

Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի մասին – «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ն (ՀԿԴ) Հայաստանի միակ արժեթղթերի կենտրոնացված ռեեստրավարն է և պահառուն: ՀԿԴ-ն անդամակցում է Եվրասիական Կենտրոնական Դեպոզիտարիաների Ասոցիացիային (AESCD) և Համարակալման ազգային գործակալությունների ասոցիացիայի (ANNA) լիիրավ անդամ է: 2014թ.-ից ՀԿԴ-ն հանդիսանում է կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների ռեեստրավարը և պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների պահառուն: 05.06.2009թ.-ից «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի միակ բաժնետերն է: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.nasdaqomx.am:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25