ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՌԱԹՆԱ ՍԱՀԱՅԻՆ
ՀՀ կառավորությունից հայտնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի վարչության տնօրենի տեղակալ Ռաթնա Սահային։ Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԱՄՀ-ի հայաստանյան ներկայացուցիչ Նինկե Օմեսը եւ Հայաստանի գծով առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը։
Գոհունակություն հայտնելով ԱՄՀ-ի հետ մեր երկրի համագործակցության մակարդակից, վարչապետ Տիգրան Սարգսյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման ընթացքը, ներկա իրավիճակն ու ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանն ուղղված քայլերը` ընդգծելով, որ կառավարության հիմնական նպատակն է տնտեսական աճի խթանմանն ուղղված միջոցառումների իրականացումը։
Տիկին Ռաթնա Սահայը իր հերթին հավաստիացրել է, որ ԱՄՀ-ն եւս կարեւորում է Հայաստանի հետ համագործակցությունը եւ պատրաստակամ է ստեղծված դժվարին պայմաններում հնարավորինս օժանդակել երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը։