Ադրբեջանը լքող արտասահմանյան ընկերությունների թիվն աճում է
Ադրբեջանում սկսված տնտեսական ճգնաժամի պատճառով այդ երկիրը լքող արտասահմանյան ընկերությունների թիվն աճում է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, azadliq.info կայքը` հղում կատարելով Ադրբեջանի հարկերի նախարարությանը, հայտնում է, որ Ադրբեջանում իրենց գործունեությունը դադարեցնելու մասին հայտնել են եւս երեք` չինաստանյան China Geo-Engineerung Corporation International, բրիտանական Cadbury CIS B.V եւ թուրքական Elit MMC ընկերությունները:
Կայքը հայտնում է, որ մինչ այժմ փակված ադրբեջանական հաստատություններին ավելացել է եւս մեկը` «Ուչ չինար» փախստականների արտադրական կոմբինատը:
Ըստ կայքի` վերջին մեկ տարվա ընթացքում նավթի եւ մանաթի էժանացման պատճառով Ադրբեջանում իրենց գործունեությունը դադարեցրել են 25-ից ավելի արտասահմանյան ընկերություններ: