ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԵՐԿՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ
ՀՀ ֆինանսների նախարարությունից «Բիզնես 24»-ին հայտնել են, որ 2009թ. ապրիլ ամսին դադարեցվել է աուդիտորական ծառայությունների իրականացման թվով երկու և կասեցվել թվով մեկ լիցենզիայի գործողություն: Նշված ժամանակահատվածում աուդիտորական կազմակերպություններից գանձվել է 250.000 դրամ պետական տուրք:
Ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին այս ոլորտից սահմանված կարգով գանձվել է ընդհանուր առմամբ 2.477.800 դրամի չափով պետական տուրք, որից 2.251.300 դրամը` աուդիտորական կազմակերպություններից և 226.500 դրամը` անհատ աուդիտորներից:
2009 թվականի մայիսի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում լիցենզավորված են 22 աուդիտորական կազմակերպություն և 10 անհատ աուդիտոր: