ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ
Երեկ և այսօր գիշեր կայացած առևտրային շրջանների արդյունքներով նավթի գները համաշխարհային շուկայում կրճատվել են: Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում հունիս ամսվա ֆյուչերսների գինը WTI տեսակի նավթի մեկ բարելի դիմաց կրճատվել է 1.42%-ով և կազմել 58.02 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում հունիս ամսվա ֆյուչերսների գինը Brent տեսակի նավթի մեկ բարելի դիմաց կրճատվել է 1.06%-ով և սահմանվել 57.34 դոլար: Նավթի գների անկումը պայամնավորված է ԱՄՆ ֆոնդային բորսաներում կնքված գործարքների ծավալների կրճատմամբ: