DAIMLER ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԻՐ 2 ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐՈՒՄ
Ավտոարտադրող գերմանական Daimler (Mercedes) ընկերությունը հայտնել է Ճապոնիայում և Թաիլանդում գործող իր 2 գործարաններում արտադրական գործընթացի դադարեցման մտադրության մասին, ինչի արդյունքում աշխատանքից կազատվի ավելի քան 2300 աշխատակից: Ընկերությունը նման որոշում ընդունել է իր Mitsubishi Fuso Truck և Bus (MFTBC) մասնաճյուղերի վերակազմավորման նախագծի իրականացմամբ պայմանավորված, մասնավորապես ընկերությունը մտադիր է բեռնատար մեքենաների արտադրությունը տեղափոխել այլ երկրներ:
Daimler ընկերությունը հայտնել է նաև Ճապոնիայում գործող իր Kawasaki գործարանում արտադրության օպտիմալացման մտադրության մասին: