ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ AMGT52135108 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. մայիսի 14-ին կայացած պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52135108 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրրդին ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 3 918 628 000 դրամ, այդ թվում դիլերների կողմից ներկայացված մրցակցային առաջարկությունների ծավալը` 3 918 628 000 դրամ, դիլերների և գանձապետական պահառույի կողմից ոչ մրցակցային առաջարկություններ չեն եղել:
Բավարարված առաջարկությունների ծավալը կազմել է 1 500 000 000 դրամ:
Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը կազմել է 11.8999%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 11.7031%:
Աճուրդին մասնակցել են 13 դիլերներ: