Տնտեսական

USD BUY - 375.00+0.00 USD SELL - 378.00+0.00
EUR BUY - 431.00+0.00 EUR SELL - 436.50-0.50
OIL:  BRENT - 110.13+0.81 WTI - 111.51-0.03
COMEX:  GOLD - 4617.40-1.17 SILVER - 71.85-1.39
COMEX:  PLATINUM - 1979.70-0.18
LME:  ALUMINIUM - 3469.50+0.00 COPPER - 12359.50+0.00
LME:  NICKEL - 17086.00+0.00 TIN - 46277.00+0.00
LME:  LEAD - 1933.00+0.00 ZINC - 3264.50+0.00
FOREX:  USD/JPY - 159.56-0.01 EUR/GBP - 1.1526+0.11
FOREX:  EUR/USD - 1.1526+0.11 GBP/USD - 1.3215+0.20
STOCKS RUS:  RTSI - 1090.79+0.59
STOCKS US: DOW JONES - 46504.67+0.00 NASDAQ - 21879.18+0.00
STOCKS US: S&P 500 - 6582.69+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 53413.68+0.55 TOPIX - 3644.80-0.01
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.53+0.00 SSEC - 3880.10+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10436.29+0.00 CAC40 - 7962.39+0.00
STOCKS EUR:  DAX - 23168.08+0.00
06/04/2026  CBA:  USD - 376.62-0.36 GBP - 498.76-0.1
06/04/2026  CBA:  EURO - 434.96-0.26
06/04/2026  CBA:  GOLD - 56176-54 SILVER - 859.59-0.82
ՃԳՆԱԺԱՄ – ՀՀ-ՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 9.5%-ՈՎ
14/05/2009 13:15
Կիսվել

ՃԳՆԱԺԱՄ – ՀՀ-ՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 9.5%-ՈՎ

Ըստ արդյունաբերությամբ զբաղվող 2 146 տնտեսավարող սուբյեկտներից ստացված հաշվետվությունների, ինչպես նաեւ վիճակագրական մոնիթորինգում չընդգրկված տնտեսավարող փոքր ձեռնարկատիրության սուբյեկտների գործունեության գնահատման` հանրապետությունում այս տարվա առաջին եռամսյակում, ընթացիկ գներով, թողարկվել է 133 մլրդ 079.4 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: Այդ թվում հանքագործական արդյունաբերության արտադրանքի ծավալը կազմել է 11 մլրդ 075.3 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 11.4 տոկոսով:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, նույն ժամանակահատվածում իրացվել է 129 մլրդ 112.8 մլն դրամի արտադրանք, որից ԱՊՀ երկրներում` 8 մլրդ 381.2 մլն, այլ երկրներում` 16 մլրդ 327.5 մլն դրամի:

2008 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ  արդյունաբերական արտադրանքի ինդեքսը կազմել է 90.5 տոկոս, այսինքն` նվազել է 9.5 տոկոսով: Իսկ արդյունաբերական արտադրանքի ինդեքսն առանց էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրության եւ բաշխման կազմել է 90.9 տոկոս` նվազելով 9.1 տոկոսով:

Այս տարվա առաջին եռամսյակում իրացվել է թողարկված արտադրանքի ծավալի 97.0 տոկոսը:

06/04/2026
դրամ
Դոլար (USD)
376.62
-0.36
Եվրո (EUR)
434.96
-0.26
Ռուբլի (RUR)
4.7679
+0.0697
Լարի (GEL)
139.9
-0.01
56176
-54
Արծաթ
859.59
-0.82