Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻՆՔ ՉՊԵՏՔ Է ԶԲԱՂՎԵՆ ԲԻԶՆԵՍՈՎ
14/05/2009 15:26
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻՆՔ ՉՊԵՏՔ Է ԶԲԱՂՎԵՆ ԲԻԶՆԵՍՈՎ

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ այսօր` մայիսի 14-ին, տեղի ունեցած նիստի ընթացքում գործադիրը հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի ներկայացրած «ՀՀ քրեական օրենսգրքում», «Քաղաքացիական ծառայության մասին» և «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին։ Նշված օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով։ Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Մենք բավական լուրջ քայլ ենք կատարում այս օրենքի նախագիծը հաստատելով, որովհետեւ ՀՀ-ում ներդնում ենք շահերի բացահայտման ինստիտուտ։ Դա ենթադրում է, որ այս օրենքը ստեղծում է ռեալ մեխանիզմներ, որպեսզի պաշտոնատար անձինք` պատգամավորները, նախարարները չզբաղվեն բիզնեսով, բացահայտեն իրենց շահերը, խնդիրները լուծեն իրենց հետ փոխկապակցված անձանց հետ, որպեսզի հանրությունը, հասարակությունը հնարավորություն ունենան վերահսկելու, որ սահմանադրական այդ նորմը այսուհետեւ ՀՀ-ում լիակատար իրացվում է։ Այս օրենքը ունի նաեւ հակակոռուպցիոն բովանդակություն եւ մենք ունենք նաեւ այս մեխանիզմները ներդնելու պարտավորություն, ինչը եւ կատարում ենք այս նախագիծը հաստատելով։ Իհարկե, ապագայում անհրաժեշտություն կլինի հանրային քննարկումներ կազմակերպել այս օրենքի շուրջ, որպեսզի հասարակությունը իրազեկված լինի, թե ինչ մեխանիզմներ ենք մենք կիրառելու։ Համաշխարհային բանկի կարծիքով նպատակահարմար է, որ էթիկայի հանձնաժողովները մեկ միասնական օղակով իրար հետ կապված լինեն։ Այս հարցն է, որ մեր գործընկերների հետ ԱԺ-ում կքննարկենք եւ վերջնական լուծում կտանք։ Սակայն շահերի բացահայտման ինստիտուտը այս օրենքով մենք ներդնում ենք»։

AMP
11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90