Այլ Լուրեր

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Արամ Անանյան. ապագայի լրատվական մարտահրավերներն անհնար է դիմագրավել անցյալի գործիքներով
20/10/2016 18:46
Կիսվել

Արամ Անանյան. ապագայի լրատվական մարտահրավերներն անհնար է դիմագրավել անցյալի գործիքներով

Լրատվության ոլորտում մրցունակ մնալու համար անհրաժեշտ է համակողմանիորեն հասկանալ ապագան եւ այս առումով ամրապնդել կարողությունները` առաջացող մարտահրավերներին դիմագրավելու համար: Այսօրվա ժամանակակից լրատվությունը վաղուց միայն հումանիտար ճյուղ չէ եւ տեխնոլոգիական զարգացման ընթացքը մեծապես ազդում է վերջինիս գործունեության վրա: «Հայոց պետականությունը` միասնության առանցք» խորագրով լրագրողների 8-րդ համահայկական համաժողովին իր «Լրատվության ապագան: Ժամանակակից լրատվական միտումները` համահայկական տեղեկատվական միասնական ցանցի ձեւավորման համատեքստում» զեկույցի ընթացքում ասաց «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը: Նրա խոսքով` լրատվական ապագան շատ կարեւոր է, որպեսզի մենք մեր մրցունակությունը տեսնենք հենց վաղվա օրվա մեջ: «Մենք տեսնում ենք տեխնոլոգիաների էժանացում ողջ աշխարհում, բայց դրան զուգահեռ պիտի սրվի պայքարը հետաքրքիր բովանդակության համար: Հասանելի տեղեկատվության ծավալի աճը չի նշանակում տեղեկատվության սպառման ավելացում»,-ասաց Անանյանը, հավելելով, որ լրագրողները մեկ ոտքով ապագայում են, մյուսով` ներկայում ու անցյալում:

Որպես ամենամեծ եւ ամենալայն միջազգային ընդգրկում ունեցող հայկական գործակալություն, «Արմենպրես»-ն իր գործընկերների հետ քննարկում է ապագայի խնդիրները` հասկանալու, թե որտեղ է լինելու ինդուստրիան 15-20 տարի անց: «Պետք է տեսնել, թե ինչ է լինելու ոչ շատ հեռու ապագայում, ինչպիսի մարտահրավերների հետ ենք բախվելու վաղը: Մենք չենք կարող վաղվա մարտահրավերներին պատասխանել երեկվա գործիքակազմով»,-հավելեց Արամ Անանյանը: Հանրապետության միակ պետական լրատվական գործակալության տնօրենը նկատեց, որ աշխարհում գլոբալ իմաստով ձեւափոխվում են մեդիայի, պետության, բիզնեսի հարաբերությունները, երբ շատ հաճախ ազատ մամուլի ներքո իրականացվում է բիրտ քարոզչություն եւ առաջ են տարվում տեղեկատվության եւ ինֆորմացիայի ժուռնալիստիկայի ազատության հետ կապ չունեցող դրույթներ: «Լրատվամիջոցների թվի շեշտակի աճը չի բերում որակ: Լրագրող չես կարող հավաքել փողոցից: Լրագրողները պետք է որակյալ պրոֆեսիոնալներ լինեն»,-ասաց նա, ուրախալի համարելով այն փաստը, որ հսկայական տեղաշարժ կա պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կողմից նրանց հեղինակային իրավունքի պաշտպանության, ինչպես նաեւ համբավի ամրագրման առումով: «Որպես պետական գործակալության ղեկավար, բաց եմ բոլոր տեսակի համագործակցության համար մեր բոլոր գործընկերների հետ»,-զեկույցի վերջում ասաց «Արմենպրես»-ի տնօրենը` համաժողովի մասնակիցներին մաղթելով արգասավոր աշխատանք:

«Հայոց պետականությունը` միասնության առանցք» խորագրով լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը մեկնարկեց հոկտեմբերի 20-ին Երեւանում: Համաժողովը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 22-ը: Համաժողովի մասնակիցներն այդ օրը կմեկնեն Արցախ` շարունակելու աշխատանքները:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11