Պաշտոնական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
Կարեն Կարապետյան. ցանկալի է պատգամավորներից լսել մաքսիմալ պրագմատիկ և կիրառական խորհուրդներ
21/10/2016 17:00
Կիսվել

Կարեն Կարապետյան. ցանկալի է պատգամավորներից լսել մաքսիմալ պրագմատիկ և կիրառական խորհուրդներ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում անդրադարձավ ծրագրի վերաբերյալ պատգամավորների հնչեցրած քննադատությանը: ՀՀ վարչապետը նախ շնորհակալություն հայտնեց պատգամավորներին հնչեցրած առաջարկների, ինչպես նաև քննադատության համար: «Կան առաջարկներ, որոնք հետաքրքիր են և կիրառական ասպեկտ ունեն: Կային բաներ, որոնց տրամաբանությունը ես չհասկացա: Անկախ նրանից, թե ինչպես կքվեարկեք, մենք բաց ենք ցանկացած առաջարկի, խորհրդի, քննադատության համար: Ուղղակի կխնդրեի, որ դրանք լինեն առարկայական և կիրառական»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետը:

Վարչապետն անդրադարձավ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հայտարարությանը, թե կառավարությունը նախորդ կառավարությունների նման ծրագրում գրել է կոռուպցիայի դեմ պայքարի մասին: «Բա ո՞նց անենք, եթե բոլորը գրել են, մենք չգրե՞նք: Հայտարարեցիք, որ ձեռնպահ կմնաք, քանի որ մենք չենք հորդորել, որ օֆշորներից պետության փողերը վերադարձնեն: Ես կարծում եմ, որ դա դեկլարատիվ է հնչում, ինչպես դուք եք մեզ հաճախ մեղադրում դեկլարատիվ հայտարարություններ անելու մեջ»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Անդրադառնալով պատգամավորների դիտարկումներին, թե կառավարությունը ծրագիրը ներկայացրել է առանց տնտեսական վիճակի ախտորոշում անելու՝ վարչապետն ընդգծեց, որ չեն արել ախտորոշում, բայց գրել են, որ պետք է անեն, քանի որ 20 օրը շատ քիչ ժամանակ է այդ ախտորոշումն իրականացնելու համար: «Ասում եք՝ ծրագրում թվեր չենք ներկայացրել: Եթե մենք չենք հասցրել ախտորոշումն անել, մեր գրած թվերին դուք կհավատայի՞ք, թե՞ ոչ: Բազմաթիվ երկրներում կառավարության ծրագրերում ընդհանրապես թվեր չեն լինում, իրենք ասում են ոնց են շարժվելու և թվերը դնում են բյուջեում: Սա ավելի շատ մոտեցման հարց է»,- պարզաբանեց վարչապետը:

Կարեն Կարապետյանն անդրադարձավ նաև ՀԱԿ խմբակցության պատգամավորների մեղադրանքներին, թե կառավարությունը ծրագիր է ներկայացրել ընդամենը 6 ամսվա համար: «Եթե ավելի երկար ժամանակի համար գրեինք ծրագիրը, մեզ կմեղադրեիք, թե ինչ գիտենք, ինչ կլինի ընտրություններից հետո, որ երկարաժամկետ ծրագիր ենք ներկայացրել»:

Եզրափակելով ելույթը՝ վարչապետը ցանկություն հայտնեց պատգամավորներից լսել առավելագույնս պրագմատիկ և կիրառական առաջարկներ և խորհուրդներ: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՅԴ-ին և ՀՀԿ-ին աջակցության համար: Ես ցանկանում եմ հավաստիացնել, որ գնահատում ենք այն բեռը և այն ծանրաձողը, որը պետք է բարձրացնենք: Եթե միասնական լինենք, եթե փորձենք ամեն մեկս մեր քաղաքական և քաղաքացիական դիրքորոշումներն ակտիվ պահել, կարծում եմ՝ հաջողության կհասնենք»,- եզրափակեց վարչապետը:

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12