Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Հյուսիս-հարավի շինարարական աշխատանքներն ընթանում են ժամանակին համընթաց
26/10/2016 19:32
Կիսվել

Հյուսիս-հարավի շինարարական աշխատանքներն ընթանում են ժամանակին համընթաց

«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքներն ընթանում են բնականոն հունով` ժամանակին համընթաց: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանը: Նրա խոսքով` ճանապարհի հյուսիսային կողմում արդեն բետոնացման աշխատանքներն են մեկնարկել եւ եղանակային պայմանների բարելավման դեպքում կիրականացվի մինչեւ 10 կիլոմետր շինարարություն: «Թալին-Գյումրի հատվածում հողային եւ ենթակառուցվածքային մեծ աշխատանքներ են իրականացվում: Մեզ համար ուրախալի է, որ բոլորովին վերջերս մենք Եվրոպական միության հանձնաժողովի կողմից պաշտոնական գրություն ստացանք, որով «Հյուսիս-հարավ» ճանապարհը ճանաչվել է որպես առանցքային ճանապարհ Եվրամիության TNT ցանցում», – ասաց Սարգսյանը, հավելելով, որ Եվրամիությունը հետաքրքրված է, որ առնվազն մինչեւ 2030 թվականը այս ճանապարհը կառուցված լինի:

Անդրադառնալով «Հյուսիս-հարավ»-ի շրջանակներում Սիսիանից Քաջարան ճանապարհահատվածին, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների առաջին փոխնախարար Արթուր Առաքելյանը նշեց, որ այդ ճանապարհահատվածը 60 կմ-ով կկրճատվի: «Նախատեսում ենք խոշոր ենթակառուցվածքներով կրճատել ճանապարհը շուրջ 2,5-3 ժամով եւ արագությունը պահպանել 100 կմ ժամում` երկու խոշոր թունելների կառուցման միջոցով»,-ասաց Առաքելյանը, հույս հայտնելով , որ շինարարության ֆինանսավորմանը կմասնակցի նաեւ մասնավոր հատվածը:

«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ենթակառուցվածքային խոշոր ներդրումային ծրագիրը նպատակ ունի միջազգային բարձր չափանիշներին բավարարող 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով հանրապետության հարավային և հյուսիսային սահմանները կապել միմյանց հետ՝ կրճատելով ճանապարհի երկարությունը մոտ 85 կմ-ով: Նշված տարածությունն անցնելը տրանսպորտային միջոցների համար ներկայիս 9-9.5 ժամից կնվազի մինչև 4.5 ժամ:

Ծրագրի իրագործման արդյունքում կբարձրանա երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը՝ ապահովելով նաև արևելքից արևմուտք իրականացվող տրանսպորտային շարժի և բեռնափոխադրումների տարանցիկ ճանապարհ դառնալու նպատակի իրագործումը, միաժամանակ, զարգացման լուրջ հնարավորություններ ընձեռելով Հայաստանի հարավից հյուսիս ընկած բնակավայրերին:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01