Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը
28/10/2016 16:33
Կիսվել

Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Այսօր մենք հավաքվել ենք քննարկելու, թե ինչ ակնկալիքներ ունենք այս հիմնադրամից, վեր հանել այն խնդիրները, որոնք առկա են այս ոլորտում և առաջարկել  դրանց լուծման ուղիները», – ողջունելով նիստի մասնակիցներին` նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Անդրադառնալով հիմնադրամի գործունեության հիմնական նպատակներին` նախարարը շեշտել է, որ արդյունավետ աշխատանքի ապահովման համար այն պետք է ակտիվորեն համագործակցի ոչ միայն պետական, այլև մասնավոր հատվածի հետ: Նախարարը նշել է, որ հիմնադրամի աշխատանքներում ընդգրկեն նաև Խաղողագործների միության անդամներին:

Ներկայացնելով խաղողագործության բնագավառում ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող ծրագրերը` նախարարը, մասնավորապես,  տեղեկացրել է, որ Պարենի և գյուղատնտեսդության կազմակերպության (FAO) կողմից ՀՀ ԳՆ «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում փորձնական «Ֆիլոքսերավարակի նկատմամբ կայուն պատվաստակալների աճեցման» ծրագրով հիմնվել է տնկարան, որում ներկայացված են խաղողի ֆիլոքսերակայուն տնկիներ:

Այնուհետև խորհրդի անդամները ներկայացրել են առաջարկներ խաղողագործության և գինեգործության ոլորտների զարգացման վերաբերյալ: Մասնավորապես, նրանք ընդգծել  են Հայաստանում գինեգործական տուրիզմի խթանման կարևորությունը` նշելով, որ այսօր մեր երկրում ստեղծվել են բավարար նախադրյալներ գինու տուրիզմի զարգացման համար:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև խաղողի մթերման կազմակերպմանը: Շեշտելով, որ այսօր իսկ հարկավոր է միջոցներ ձեռնարկել հաջորդ տարվա ընթացքում մթերումների հետ կապված խնդիրներից խուսափելու համար` նախարարն առաջարկել է, որպեսզի խաղող վերամշակող ընկերությունները գալիք տարվա մարտ-ապրիլ ամիսներին կազմեն խաղողի մթերման պահանջարկի վերաբերյալ հաշվարկներ, սկսեն պայմանագրեր կնքել խաղողագործների հետ, որպեսզի նախապես հնարավորություն ունենան անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել խաղողի ավելցուկի իրացման  խնդիրը լուծել ուղղությամբ:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում գինու մշակույթի ձևավորման, զարգացման և առաջմղման հարցերը: Այդ նպատակով նախատեսվել է Երևանի կենտրոնում կազմակերպել հայկական գինիների ցուցահանդես-համտես և պատրաստել «Հայաստանը` գինու պատմական երկիր» խորագրով  տեսանյութեր:

Անդրադարձ է կատարվել նաև օրենսդրական դաշտի բարելավման խնդրին:

Հիմնադրամի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում խաղողագործության զարգացմանը, հայկական գինու արտադրության և արտահանման ծավալների մեծացմանը, ինչպես նաև միջազգային շուկայում տեղական գինեգործական արտադրանքի վարկանշի բարձրացմանն ու հանրայնացմանը:

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6