Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ – ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄՍԻՑ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ
14/05/2009 18:14
Կիսվել

ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ – ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄՍԻՑ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ

Աշխատանքներ են տարվում, որպեսզի արդեն հոկտեմբերից Հայաստանում հարկատունեը կարողանան իրենց հարկային հաշվետվությունները ներկայացնել էլեկտրոնային եղանակով: ՀՀ կառավարության այսօրվա նիստից հետո անցկացված ասուլիսին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ դա նախատեսվում է իրականացնել 2 փուլով:

Առաջին փուլում էլեկտրոնային այս համակարգում կընդգրկվի մոտ 1300 կազմակերպություն, մասնավորապես, բանկեր, վարկային, ներդրումային, ապահովագրական եւ վճարահաշվարկային կազմակերպություններ, կենտրոնական դեպոզիտորիան, պետական հիմնարկները, ինչպես նաեւ 2008-ին շուրջ 100 մլն դրամ շրջանառություն ունեցած կազմակերպությունները:

Սկսած 2010թ-ի հուլիսի 1-ից` հարկային մարմնին էլեկտրոնային հաշվետվութուն ներկայացնող կազմակերպությունների քանակը կավելանա եւս մոտ 3000-ով: Սրանք կլինեն այն կազմակերպությունները, որոնց նախորդ տարվա շրջանառությունը կազմել է 100-500 մլն դրամ:

Որպեսզի հարկատուն արդեն կարողանա էլեկտրոնային տարբերակին անցում կատարել, նա հարկային մարմիններից կստանա ծածկագիր, գաղտնաբառ եւ էլեկտրոնային ստորագրություն, որոնց միջոցով էլ կներկայացնի իր հաշվետվությունը: Հարկ վճարողներից յուրաքանչյուրը կունենա իր տեղեկատվությունների դարանը, որտեղ կպահվի նրա հարկային ողջ պատմությունը:

Ըստ Գ. Խաչատրյանի` այս տարբերակով աշխատելը կնվազեցի հաշվետվությունների ներկայացման համար ծախսվող ժամանակը եւ կոռուպցիոն ռիսկերը:

Համակարգի ներդրման համար անհրաժեշտ գումարների որոշ մասը ստանալու համար բանակցություններ են տարվում Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Ասիական զարգացման բանկի հետ: Համակարգի ներդրման առաջին փուլը կիրականացվի սեփական ուժերով. ՊԵԿ-ի արտաբյուջետային ֆոնդից կտրամադրվի մոտ 180 մլն դրամ:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91