Պաշտոնական

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Սերժ Սարգսյանն ընդունել է Բելգիայի Սենատի նախագահի գլխավորած պատվիրակությանը
03/11/2016 14:17
Կիսվել

Սերժ Սարգսյանն ընդունել է Բելգիայի Սենատի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Քրիստին Դըֆրեյնի գլխավորած պատվիրակությանը:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում և մեծապես կարևորել խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում: «Դուք մի երկրում եք, որտեղ Բելգիան ընկալվում է որպես բարեկամ երկիր և վստահելի գործընկեր, որի հետ հարաբերությունները հիմնված են պատմական ջերմ առնչությունների, փոխադարձ վստահության, նույնանման արժեհամակարգի և զարգացման համադրելի տեսլականի վրա:

Տիկի՛ն Դըֆրեյն, մեզ համար կրկնակի հաճույք է Ձեզ ողջունել Հայաստանում, որովհետև Դուք մի գործիչ եք, ով մշտապես ականջալուր է մեր ժողովրդի խնդիրներին: Դուք հոգատար վերաբերմունք ունեք Հայաստանին և հայերին հուզող հարցերի նկատմամբ, երկար տարիներ ջանք ու եռանդ չեք խնայել, որպեսզի հայ-բելգիական հարաբերություններն ամրապնդվեն: Դուք մշտապես ցանկալի և սպասված հյուր եք Հայաստանում»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Բելգիայի Թագավորության Սենատի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին ջերմ խոսքերի և ընդունելության համար, նշելով, որ համակարծիք է հայ-բելգիական հարաբերություններին Նախագահ Սարգսյանի տված գնահատականի հետ: «Խոսելով մեր նույնանման արժեհամակարգի ապացույցներից մեկի մասին՝ պետք է ասեմ, որ ժամանակին՝ 1998 թվականին, Բելգիայի Սենատը եվրոպական առաջին երկրներից մեկն էր, որ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև՝ ուժեղ մի բանաձև, որին 2015թ. հետևեց նաև Ներկայացուցիչների պալատի բանաձևը և երկրի վարչապետ Շառլ Միշելի ելույթը, որտեղ որևէ այլակարծության տեղ թողնված չէր: Եվ դա շատ կարևոր է, որովհետև մենք պարտք ունենք փոխանցելու հաջորդ սերնդին»,-ասել է Քրիստին Դըֆրեյնը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում հայ-բելգիական հարաբերություններն ու համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները, անդրադարձել նաև տարածաշրջանի մարտահրավերներին ու խնդիրներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08