Տնտեսական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 398.00+0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 415.00+1.00
OIL:  BRENT - 72.42-0.93 WTI - 68.95-1.77
COMEX:  GOLD - 2612.40-0.40 SILVER - 29.34-1.84
COMEX:  PLATINUM - 922.00-0.53
LME:  ALUMINIUM - 2507.00-0.85 COPPER - 8883.00-1.61
LME:  NICKEL - 15113.00-2.55 TIN - 28399.00-2.46
LME:  LEAD - 1971.50-0.50 ZINC - 2967.00-0.93
FOREX:  USD/JPY - 157.14+1.21 EUR/GBP - 1.036-0.16
FOREX:  EUR/USD - 1.036-0.16 GBP/USD - 1.2479-0.82
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42342.24+0.04 NASDAQ - 19372.77-0.10
STOCKS US: S&P 500 - 5867.08-0.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8105.32-1.14 CAC40 - 7294.37-1.22
STOCKS EUR:  DAX - 19969.86-1.35
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Հայաստանում տրված է մետաղական և ոչ մետաղական հանքավայրերի արդյունահանման 445 թույլտվություն, շահագործվում է 262 հանքավայր
11/11/2016 12:23
Կիսվել

Հայաստանում տրված է մետաղական և ոչ մետաղական հանքավայրերի արդյունահանման 445 թույլտվություն, շահագործվում է 262 հանքավայր

Իրականացվել է ընդերքի ոլորտում առկա վիճակի համալիր վերլուծություն

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը վարչապետի հանձնարարականի շրջանակներում իրականացրել է համալիր վերլուծություն՝ ընդերքի ոլորտում առկա վիճակի վերաբերյալ։

Համաձայն էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ընդերքի պետական տեսչության պետ Անուշավան Այվազյանի, վարչապետի հանձնարարականը ընդերքի ոլորտի համալիր վերլուծության վերաբերյալ պատրաստ է և սահմանված ժամկետում կներկայացվի կառավարությանը։ Հանձնարարականից հետո, ըստ Ա.Այվազյանի, կատարվել է բավական մեծածավալ աշխատանք.

– Վերլուծության մեջ ընդգրկվել են ընդերքի ոլորտում գործող բոլոր կազմակերպությունները։

Մասնավորապես, դասակարգվել են Հայաստանում առկա հանքավայրերը, ըստ  մետաղական և ոչ մետաղական արդյունահանման։ Նույն սկզբունքով առանձնացվել են նաև երկրաբանակական ուսումնասիրություններ կատարող կազմակերպությունները։ Իրականացվել է տրված թույլտվություններին համապատասխան կնքված պայմանագրերի կատարման ընթացքի վերաբերյալ վերլուծություն։ Որպես հիմք ընդունվել է այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ գործող հանքային իրավունք ստացած ընկերությունների պայմանագրերով նախատեսված ծավալների և 2015թ. ընթացքում փաստացի մարված պաշարների ծավալների համեմատականը։ Վերլուծության արդյունքում հնարավորություն է ստեղծվում հստակեցնել, թե ոլորտում գործող ընկերություններն ինչպես են կատարում իրենց պայմանագրային պարտավորությունները։

Իրականացված աշխատանքների շրջանակներում կատարվել է շուրջ 30  անուն ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման ծավալների համալիր վերլուծություն, ինչը թույլ է տալիս ստանալ ամբողջական պատկեր՝ առանձին հանքատեսակների կտրվածքով։ Ուսումնասիրվել են նաև 2015թ. ընթացքում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված պայմանագրային խախտումները, առանձնացվել են պարտավորությունների կատարման առումով առկա հիմնական թերությունները։

Շշենք նաև, որ այսօր Հայաստանում տրված է մետաղական և ոչ մետաղական հանքավայրերի արդյունահանման 445 և երկրաբանական ուսումնասիրության 47 թույլտվություն։ Շահագործվում է 262 հանքավայր։

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85