Ֆինանսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ – ԱՇՈՏ ՕՍԻՊՅԱՆԸ ԶԵԿՈՒՅՑՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՎԶԵԲ 18-ՐԴ ՏԱՐԵԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
15/05/2009 11:27
Կիսվել

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ – ԱՇՈՏ ՕՍԻՊՅԱՆԸ ԶԵԿՈՒՅՑՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՎԶԵԲ 18-ՐԴ ՏԱՐԵԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Այսօր` մայիսի 15-ին, Լոնդոնում բացվելու է Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկի 18-րդ տարեկան ժողովը եւ Բիզնես Ֆորումը, որին մասնակցում են պաշտոնական պատվիրակություններ, նախարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, գործարար շրջանակներ ավելի քան 60 երկրներից: Համաժողովը եւ Բիզնես Ֆորումը քննարկելու է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքները կենտրոնական եւ արեւելյան Եվրոպայի երկրներում, ՎԶԵԲ-ի ներդրումային քաղաքականությունը եւ մի շարք այլ կարեւորագույն խնդիրներ: ՎԶԵԲ-ի բաժնետերերը գնահատելու են նաեւ ճգնաժամի ազդեցությունը ռեգիոնում եւ ՎԶԵԲ-ի արդյունավետ դերակատարությունը ինչպես վերականգնողական, այնպես էլ հետագա երկարաժամկետ համագործակցության շրջանակներում: Համաժողովին ներկա միջազգային հեղինակավոր քաղաքագետներ եւ տնտեսագետներ քննարկելու են նաեւ համաշխարհային ֆինանսական ճարտարապետությանն առընչվող մի շարք կարեւորագույն հարցեր:

Մայիսի 16-ին համաժողովում զեկուցումով հանդես է գալու նաեւ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը: «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ.Միտված դեպի հասարակությունը» վերնագրված ելույթում Աշոտ Օսիպյանն անդրադառնալու է նախ Հայաստանի բանկային համակարգի անցած ճանապարհին, նրա առջեւ ծառացած մարտահրավերներին, այնուհետեւ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վերջի երեք տարիների գործունեությանը, ձեռք բերված հաջողություններին, առաջիկա ծրագրերին, Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի եւ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ արդյունավետ համագործակցությանը:

AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69