Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66405.56+0.41 TOPIX - 4146.71+0.72
STOCKS CHINA:  HANG SENG - 25584.79+0.07 SSEC - 3952.18-0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
28/08/2026  CBA:  USD - 364.32-0.15 GBP - 495.11+0.41
28/08/2026  CBA:  EURO - 424.36+0.15
28/08/2026  CBA:  GOLD - 53517-755 SILVER - 802-0.62
Կենտրոնական բանկ. Հայաստանը մեծ հաջողությունների է հասել ֆինանսական կրթման մակարդակի բարձրացման գործում
02/12/2016 16:26
Կիսվել

Կենտրոնական բանկ. Հայաստանը մեծ հաջողությունների է հասել ֆինանսական կրթման մակարդակի բարձրացման գործում

Շվեդիայում նոյեմբերի 28-ին անցկացված Երեխաների և երիտասարդների ֆինանսների միջազգային կազմակերպության (Child & Youth Finance International) «Global inclusion» (Գլոբալ ներգրավվածություն) մրցանակաբաշխությունում Հայաստանը ճանաչվել է տարածաշրջանային հաղթող:

Մրցանակաբաշխությանը մասնակցել են նոմինացված 45 երկրների 150 ներկայացուցիչներ, որոնց շարքում Հայաստանը՝ ի դեմս ՀՀ կենտրոնական բանկի, գրավել է առաջին տեղը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների շարքում: Մրցանակաբաշխության հիմնական նպատակն է ներկայացնել այն երկրներին և կառույցներին, որոնք մեծ ներդրում են ունեցել ֆինանսական կրթվածության և ներգրավվածության մակարդակի բարձրացման գործում:

Հայաստանը 2016 թ. առանձնացել է ֆինանսական, սոցիալական և կյանքի որակի բարելավմանն ուղղված նորարար ծրագրերի իրականացմամբ: Մրցանակը տրամադրվել է Ֆինանսական կրթման ազգային ռազմավարության ներդրման և արդյունավետ կիրառման, ինչպես նաև «Իմ Ֆինանսների ամիս» ծրագրի արդյունքում ֆինանսական կրթվածության քանակական և որակական ցուցանիշների աճի համար:

Մրցանակը տրամադրվել է ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնին: Նշենք, որ 2016 թ. ընթացքում Հայաստանում իրականացվել են մի շարք ծրագրեր, ուղղված ֆինանսական կրթման մակարդակի բարձրացմանը: Սկսվել են դպրոցներում ֆինանսական կրթման բաղադրիչի ներդրման աշխատանքները, գյուղական համայնքներում իրականացվում է «Ֆինանսական կրթում» ծրագիրը, իրականացվում է «Իմ ֆինանսների ամիս» տարեկան ծրագիրը և այլ կրթական միջոցառումներ: Ակտիվ ընդգրկվածություն ապահովել է նաև սոցիալական ցանցերի միջոցով ֆինանսական իրազեկումը:

Ընդհանուր առմամբ, 2016 թ. ընթացքում կազմակերպված ծրագրերին ընգրկվել են մոտ 70000 մարդ՝ աշակերտներ, ուսանողներ, գյուղաբնակ համայնքների բնակիչներ և այլն: Երեխաների և երիտասարդների ֆինանսների միջազգային կազմակերպությունը (Child & Youth Finance International) ֆինանսական կրթման և ներգրավվածության ոլորտում աշխարհի առաջատար կազմակերպություններից է, ով կրթել է շուրջ 36 միլլիոն երեխաների և երիտասարդների ամբողջ աշխարհում՝ գործակցելով տարբեր երկրների և կառույցների հետ և իրականացնելով տարբեր ֆինանսական կրթմանն ուղղված ծրագրեր, որոնց թվում է «Փողի միջազգային շաբաթ» (Global Money Week) ծրագիրը: Հայաստանը՝ ի դեմս ՀՀ կենտրոնական բանկի, ակտիվ գործակցում է վերջինիս հետ:

28/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.32
-0.15
Եվրո (EUR)
424.36
+0.15
Ռուբլի (RUR)
4.2392
-0.0241
Լարի (GEL)
139.38
-0.08
53517
-755
Արծաթ
802
-0.62