Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Կարեն Կարապետյան. պետական ապարատի օպտիմալացումը նոր աշխատատեղեր ստեղծելու միջոց է
06/12/2016 11:33
Կիսվել

Կարեն Կարապետյան. պետական ապարատի օպտիմալացումը նոր աշխատատեղեր ստեղծելու միջոց է

Վարչապետ Կարեն Կարապետյանը պետական ապարատի օպտիմալացումը համարում է նոր աշխատատեղեր ստեղծելու միջոց և հնարավորություն: Այդ մասին նա նշեց կառավարությունում`լրագրողների հետ հանդիպմանը: 

«Եթե արդյունավետ չէ, եթե շատ մարդ է, եթե շատ մարդու դեպքում պատասխանատվությունը լղոզվում է, փոխանակ անձնական պատասխանատվություն լինի` կոլեկտիվ անպատասխանատվություն է, դուք լրագրողների այն շարքո՞ւմ եք, ովքեր ասում են պետական կառավարումն արդյունավետ չէ, ուռճացված է և այլն: Ես` որպես ՀՀ քաղաքացի, մի փոքր էլ վարչապետ, ասում եմ` այստեղ աշխատում է 120 մարդ և բյուջեից 40 կամ 50 մարդն ավելի փող են «ուտում»: Ես 70-ով որ աշխատեմ, 40-50 մարդու աշխատավարձը մեկ ուրիշ տեղ կարող եմ դնել` չրի գործարան բացել, արտադրություն ստեղծել, որտեղ կլինի աշխատատեղ: Ճի՞շտ եմ անում, թե՞ սխալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հարց ուղղեց վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշեց, որ կրճատումների ամփոփ պատկերը չունի, բայց յուրաքանչյուր անգամ, երբ ասում է, որ այս կամ այն ԾԻԳ-ի կրճատման արդյունքում այդքան մարդ է կրճատվում և 264 մլն դրամ  տնտեսվում, միանգամից մտածում է, թե այդ միջոցը որքան տրամաբանական աշխատատեղ կարող է ստեղծել:

«Եթե մի աշխատատեղ էլ չստեղծեմ, ունենալով վատ կառավարում և ավելորդ մարդ, պետք է նա դուրս գա: Եթե դա չանեմ, պետական ապարատն ուռճացնեմ, կասե՞ք, որ ես հերոս եմ և գործազրկության դեմ պայքար եմ տանում: Չեք ասի` չէ՞»,- ասաց Կարապետյանը:

Նրա խոսքով` կառավարումը ևս արվեստ է, գիտություն, որն ունի կանոններ, որտեղ հստակ գրված է` եթե մի գործը կարող է 6 մարդ կատարել, 5 մարդ պետք է վերցնել: «Եթե թվում է, թե 6-ի փոխարեն 10 մարդ վերցնես` գործն ավելի լավ է կատարվելու, հստակ իմացիր` չի կատարվելու: Անձնական պատասխանատվությունից անցնելու են կոլեկտիվ անպատասխանատվության»,- նկատեց Կարեն Կարապետյանը:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45