Տնտեսական

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 392.00+0.50
EUR BUY - 406.00+0.00 EUR SELL - 411.00+2.00
OIL:  BRENT - 74.96-0.28 WTI - 71.03-0.21
COMEX:  GOLD - 2688.80-1.08 SILVER - 30.88-1.69
COMEX:  PLATINUM - 960.60-1.07
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.09-0.42 EUR/GBP - 1.0476+0.57
FOREX:  EUR/USD - 1.0476+0.57 GBP/USD - 1.259+0.47
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38780.14+1.30 TOPIX - 2715.60+0.71
STOCKS CHINA:  HANG SENG - 19150.99-0.41 SSEC - 3263.76-0.10
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
25/11/2024  CBA:  USD - 390.14+0.38 GBP - 490.80+2.43
25/11/2024  CBA:  EURO - 409.14+2.74
25/11/2024  CBA:  GOLD - 33803.54+404.47 SILVER - 392.04+2.76
Աշտարակ Կաթի Ճամբարակի արտադրամասում առավել անհանգստացած են պանրագործարանի փակման հեռանկարից
12/12/2016 12:26
Կիսվել

Աշտարակ Կաթի Ճամբարակի արտադրամասում առավել անհանգստացած են պանրագործարանի փակման հեռանկարից

«Աշտարակ կաթ» ընկերության Ճամբարակի արտադրամասում առայժմ անորոշ, սպասողական ու լարված իրավիճակ է ինչպես արտադրամասի աշխատակիցների, այնպես էլ կաթի մատակարար հանդիսացող բազմաթիվ քաղաքացիների մոտ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղում ներկայացրեց «Աշտարակկաթ»-ի ճամբարակի արտադրամասի պատասխանատու Գագիկ Աբրահամյանը, «Աշտարակ կաթ»-ը, 2016 թվականի դեկտեմբերի 10-ի դրությամբ, այս տարվա հունիսից շարունակում է պարտք մնալ ինչպես կաթի մատակարարներին, այնպես էլ՝ Ճամբարակի արտադրամասի աշխատակիցներին մոտ 70 միլիոն դրամի չափով: Գագիկ Աբրահամյանի կարծիքով՝ գոյացած պարտքի հիմնական պատճառն է անցումը «Հորած» կամ «Ռոկֆոր» տեսակի պանրի արտադրության, որի իրացումը ներքին շուկայում կապված է մի շարք դժվարությունների հետ:

«Այս տարի մենք անցանք «Հորած» պանրի արտադրության, որը պետք է բավարարեր արտաքին շուկայի պահանջները եւ մեծ շահութաբերություն ապահովեր: Այդ նպատակով դրսից մասնագետ հրավիրեցինք, դադարեցրինք «Լոռի» եւ «Չանախ» տեսակի պանիրների արտադրությունը, սակայն մեզ համար անհասկանալի պատճառներով այդպես էլ չկարողացանք մեր նոր արտադրատեսակն արտահանել, որը դրսում վաճառվում է բավականին շահավետ գներով, իսկ մեր ներքին շուկայում այն սպառվում է մինչեւ 7 հազար դրամի սահմաններում: Նախորդ տարի էլ մենք պարտքեր էինք կուտակել թե՛ մատակարարումների, թե՛ մեր արտադրամասի աշխատակիցների աշխատավարձերը վճարելու դիմաց: Սակայն մենք պարտքի դիմաց վճարում էինք «Լոռի» եւ «Չանախ» պանրով, որոնք հեշտորեն իրացվում էին ներքին շուկայում: Մինչդեռ այժմ «Հորած» պանրի իրացումը դժվար է մեր ներքին շուկայում, քանի որ այդ տեսակի պանրի գինը շուկայում շատ բարձր է, սուպերմարկետները եւ խանութները պանիրը վաճաքի ընդունելու համար մեր մատակարարներից համապատասխան արտոնագիր են ուզում, որը նրանք չեն կարող տրամադրել: «Աշտարակ կաթ»-ի նոր տերերն էլ պարտքերը սեղմ ժամկետում մարելու ծրագիր դեռեւս չունեն: Մենք մեր մոտ 200 մատակարարներին եւ աշխատակիցներին պատրաստ ենք պանիրը տրամադրել աշխատավարձի դիմաց՝ կիլոգրամը 2000 դրամ արժեքով: Սակայն դա էլ հարցի լուծում չի կարող լինել, քանի որ մարդիկ չեն կարողանում իրացման խնդիր լուծել: Մենք այնքան արտադրանք ունենք, որ ամբողջությամբ իրացնեկու դեպքում լիովին կկարողանանք մարել բոլոր պարտքերը»,- ներկայացրեց Գագիկ Աբրահամյանը:

Սակայն մարդկանց առավել անհանգստացնում է պանրագործարանի փակման հեռանկարը, որը ոչ միայն աշխատատեղի խնդիր է լուծել տարածքի համայքների համար, այլ նաեւ նպաստել անասնապահության զարգացմանը, համայնքների բնակչության բարեկեցությանը, արտագաղթի կանխմանը, սահմանամերձ գոտու պաշտպանության ամրապնդմանը: «Մեր պարտքերը մեզ այդչափ չեն անհանգստացնում, որքան՝ գործարանի փակման վտանգը, որ այժմ չարիքի պես կանգնել է մեր դեմ: Մենք 2001 թվականից աշխատել ենք, օրական մինչեւ 120 տոննա կաթ վերամշակել, նպաստել տարածքի բոլոր համայնքնների անասնապահության զարգացմանը, կաթնամթերքի շուկայում գյուղացիների համար շահավետ գների պահպանմանը: Մոտ 100 աշխատատեղ ենք ապահովել, որակյալ ու պահանջված արտադրանք տվել, աջակցել անասնապահական տնտեսությունների զարգացմանը, գործարանի արտադական ծավալների ընդարձակման եւ արդիականացման համար կատարվել են մեծ չափերի ներդրումներ: Այսքանից հետո ցավալի կլինի, եթե միջոցներ չձեռնարկվեն՝ գործարանը սնանկացումից ու լուծարումից փրկելու համար՝ եթե նոր տերերի կողմից առաջարկվող առողջացման ծրագիրը չհասնի նպատակին: Ճիշտ է, մարդիկ անհամբեր սպասում են իրենց պարտքերի փակմանը, բայց մենք առավել անհամբեր սպասում ենք մեր գործարանի առողջացման հեռանկարին»,- շեշտեց «Աշտարակ կաթ»-ի Ճամբարակի արտադրամասի պանրագործ, արտադրամասի վարպետ Արթուր Միքայելյանը:

Անորոշ վիճակից անհանգստացած են նաեւ մատակարարները, ովքեր գործարանի փակման դեպքում կաթի իրացման խնդիրներ կունենան: «Մենք անասունը պահում ենք սահմանից 1-2 կիլոմետր հեռավորությամբ: Ժամանակին մասնակցել ենք մարտերին, այսօր էլ սահմաններն անառիկ ենք պահում մեր աշխատանքով, մեր զինվորների թիկունքն ամուր պահելով: Եթե անասնապահությամբ չզբաղվենք, էլ ուրիշ ի՞նչ ունենք անելու այս հողի վրա, ինչո՞վ ենք պահելու մեր ընտանիքները, ինչպե՞ս ենք հոգալու մեր օրվա ապրուստը»,- հարցադրում է անում անասնապահական տնտեսության ղեկավար, «Աշտարակ կաթ»-ի մատակարար Ռաֆիկ Բաբայանը։

Խոսրով Խլղաթյան

25/11/2024
դրամ
Դոլար (USD)
390.14
+0.38
Եվրո (EUR)
409.14
+2.74
Ռուբլի (RUR)
3.75
-0.04
Լարի (GEL)
142.52
+0.21
33803.54
+404.47
Արծաթ
392.04
+2.76