Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՆԱԻՐԻՏ – ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ ԵՆ ՎԹԱՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
15/05/2009 17:45
Կիսվել

ՆԱԻՐԻՏ – ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ ԵՆ ՎԹԱՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Երեւանի «Նաիրիտ»  կաուչուկի գործարանում մայիսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով բռնկված խոշոր հրդեհի արդյունքում վնասված արտադրամասը հնարավոր է` վերականգնվի 1 ամսում: Դրա համար կպահանջվի շուրջ 150 հազար դոլար, որն, ինչպես ակնկալվում է, պետք է տրամադրվի գործարանի կամ դրա սեփականատերերի միջոցներից: Այսօր այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: «Նաիրիտ»-ի տեխնիկական անվտանգությունը, նախարարի հավաստմամբ, պարբերաբար ստուգվել է, ստեղծված համապատասխան հանձնաժողովի աշխատանքի եւ մանրամասն ուսումնասիրությունների արդյունքում կպարզվի` ինչն է եղել պայթյունի պատճառը: Դա, ըստ նրա, թերեւս ինչ-որ տեխնոլոգիական գործընթացի խախտման արդյունքն է:
Գործարանում բռնկված խոշոր հրդեհի պատճառների, հետեւանքների, ինչպես նաեւ վնասի չափը ճշտելու նպատակով ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով:

«Նաիրիտ»-ում ներկայում մյուս տեխնոլոգիական գծերն աշխատում են, արտադրական պրոցեսները շարունակվում են: Հրդեհի վայրում տարվում են մաքրման եւ վերականգնման աշխատանքներ:

Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների գնահատմամբ` կատարվածը բնապահպանական վտանգ չի ներկայացնում շրջակա միջավայրի համար, վտանգավոր արտանետումներ չկան,  բնակչությանը սպառնացող վտանգ չի կանխատեսվում: Նման սպառնալիքի դեպքում բնակչությանը կզգուշացվի եւ համապատասխան քայլեր կձեռնարկվեն: Թե որքանով է հրդեհի արդյունքում աղտոտվել օդը, դեռ տեղեկություններ չկան: 

Նշենք, որ մայիսի 14-ին` ժամը 18:40-ի սահմաններում, «Նաիրիտ» գործարանի քլորոպրենի  արտադրամասում տեղի է ունեցել վթար, որի հետեւանքով այրվել է մեկ աբսորբցիոն աշտարակ: Արդեն երեկ 22.35-ի սահմաններում հաջողվել է մարել, գործարանի տարածքում իրավիճակը վերահսկելի է, սակայն այնտեղ դեռ հայտարարված է արտակարգ դրություն: Վթարի արդյունքում տուժել է գործարանի 6 եւ հրշեջ ծառայության 17 աշխատակից. զոհվել է 4 մարդ:
 Այսօր վթարի հետեւանքներին ծանոթանալու համար գործարան է այցելել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69