Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.50+0.50
OIL:  BRENT - 101.00+1.73 WTI - 96.12+2.06
COMEX:  GOLD - 4418.30+0.56 SILVER - 67.94+2.47
COMEX:  PLATINUM - 1892.40+2.81
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.42-0.01 EUR/GBP - 1.1634+0.03
FOREX:  EUR/USD - 1.1634+0.03 GBP/USD - 1.3553+0.06
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65270.95+0.20 TOPIX - 4054.58+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24954.47-1.27 SSEC - 3934.40-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
10/09/2026  CBA:  USD - 363.89+0.31 GBP - 492.6+0.46
10/09/2026  CBA:  EURO - 423.09+0.21
10/09/2026  CBA:  GOLD - 51651+228 SILVER - 775.14+4.64
Կենտրոնական բանկ. 2016 թվականի դեկտեմբերի 27-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ
13/01/2017 21:11
Կիսվել

Կենտրոնական բանկ. 2016 թվականի դեկտեմբերի 27-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ

2016 թվականի դեկտեմբերի 27-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ

Խորհրդի նիստը սկսվեց դեկտեմբերի 27-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները:

Նշվեց, որ 2016թ-ի նոյեմբերին գնաճի ցուցանիշը բավականին մոտ է եղել ԿԲ կանխատեսումներին. ամսվա ընթացքում արձանագրվել է 1.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.6%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնանկումը շարունակել է մեղմվել՝ կազմելով 0.6%: Ըստ ԿԲ գնահատման, դեկտեմբեր ամսվա գնաճը կանխատեսվածից ցածր կլինի 0.6-0.8 տոկոսային կետով, ինչը հիմնականում պայմանավորված կլինի պարենային ապրանքների՝ մասնավորապես միրգ և բանջարեղեն ապրանքախմբերի գների փոփոխություններով: Նշված գնահատումները, ինչպես նաև 2017թ-ի փետրվարից էլեկտրաէներգիայի սակագների իջեցումը (նպաստումը գնաճին՝ – 0.2-0.3 տոկոսային կետ) ավելացնում են միջնաժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործման ռիսկերը:

Արտաքին հատվածի փաստացի ցուցանիշները բավականին մոտ են եղել գնահատումներին: Շեղում է արձանագրվել միայն պղնձի գների մասով՝ պայմանավորված ԱՄՆ նորընտիր նախագահի նախընտրական ծրագրով այդ ոլորտում իրականացվելիք ներդրումների խոստումների հետևանքով ձևավորված սպասումներով և Չինաստանի կողմից ներկայացված մեծ պահանջարկով:  Փաստվեց նաև, որ որոշ պարենային ապրանքների շուկաներում նկատվում է գների վերականգնման միտումներ, ինչն արտահայտվել է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից հրապարակվող պարենի գների ինդեքսի վարքագծում. նոյեմբերին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմել է 10.4%: Բացառություն է կազմել ցորենը, որի միջազգային գինը դեռևս նվազում է՝ պայմանավորված հիմնականում առատ բերքի արդյունքում ձևավորված մեծ առաջարկով. չորրորդ եռամսյակում եռ/եռ 4.4%-ով, տ/տ՝ 24.5%-ով: Միևնույն ժամանակ խորհրդի նիստում նշվեց, որ ԱՄՆ ԴՊՀ-ի կողմից նախորդ տարեվերջին բարձրացվել է քաղաքականության տոկոսադրույքը և հայտարարություն է արվել 2017թ-ին դրամավարկային քաղաքականության առավել արագ տեմպով խստացման վերաբերյալ, ինչի հետևանքով հնարավոր է կապիտալի հոսք զարգացող երկրներից դեպի ԱՄՆ և լրացուցիչ գնաճային ռիսկերի առաջացում զարգացող երկրներում: 

Արձանագրվեց, որ 2016թ-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի տնտեսական աճը 1.1 տոկոսային կետով ցածր է եղել նոյեմբերին ԿԲ կողմից արված գնահատման համեմատ, ընդ որում, շեղումը պայմանավորվել է հիմնականում գյուղատնտեսության, շինարարության և անուղղակի հարկերի՝ սպասվածից ավելի մեծ կրճատումներով: Ուստի, տնտեսական աճի գնահատումներն ու կանխատեսումները վերանայվել են դեպի ներքև, որի արդյունքում 2016թ-ի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի տնտեսական աճը կանխատեսվում է 0.8-1.2% միջակայքում` նախորդ կանխատեսման 1.2-1.7% միջակայքի դիմաց:

Նշվեց նաև, որ հունվար-դեկտեմբերի արդյունքներով ընդհանուր առմամբ կպահպանվեն համախառն պահանջարկի աստիճանական վերականգնման միտումները: Չնայած, տվյալ ժամանակահատվածում ակնկալվում է մասնավոր ներդրումների ավելի խորը անկում` նոյեմբերին արված գնահատման համեմատ, նույն ժամանակահատվածի համար մասնավոր սպառման աճի տեմպը չի նվազեցվել  և գնահատվում է 0.8%:

Խորհուրդը քննարկեց նաև ֆինանսական շուկայի զարգացումները և արձանագրեց, որ պարտադիր պահուստավորման նվազեցման և բանկերի կապիտալի համալրման արդյունքում վերջին ժամանակահատվածում միջբանկային տոկոսադրույքները ցածր են գտնվել ԿԲ քաղաքականության տոկոսադրույքից: ՀՀ ԿԲ և Կառավարության կոորդինացված գործողությունների արդյունքում տարեվերջին այդ տարբերությունն աստիճանաբար կրճատվել է և միջբանկային տոկոսադրույքները ներկայումս մոտեցել են քաղաքականության տոկոսադրույքին: ԿԲ խորհուրդն անհրաժեշտ համարեց շարունակել ԿԲ քաղաքականության և միջբանկային տոկոսադրույքների տարբերության չեզոքացմանն ուղղված քաղաքականության վարումը:

Իրավիճակային հաշվետվության և արտաքին ու ներքին մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ քննարկումից հետո խորհուրդն անցավ  դրամավարկային քաղաքականության ուղղությունների քննարկմանն ու քաղաքականության տոկոսադրույքի որոշման կայացմանը: Քննարկվեց տոկոսադրույքի փոփոխության երկու հնարավոր տարբերակ՝ 0.25 տոկոսային կետով իջեցման և անփոփոխ թողնելու: Խորհուրդը նախապատվությունը տվեց առաջին տարբերակին՝ այն հիմնավորելով գնաճային սպասումների շարունակվող նվազմամբ, ինչպես նաև գնանկումային որոշ ռիսկերի առարկայացմամբ: Սակայն, մյուս կողմից ԿԲ խորհուրդն արձանագրեց, որ քաղաքականության տոկոսադրույքն այսօր բավականին մոտ է երկրի ռիսկ-հավելավճարի մակարդակին, որն ըստ էության համարվում է զարգացող երկրների համար տոկոսադրույքի ստորին սահման:

Խորհուրդը հաստատեց ԿԲ գործիքների տոկոսադրույքների վերաբերյալ որոշումը և առաջարկվող մամլո հաղորդագրությունը, որոնք կցվում են:

10/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.89
+0.31
Եվրո (EUR)
423.09
+0.21
Ռուբլի (RUR)
4.2891
+0.056
Լարի (GEL)
139.43
+0.13
51651
+228
Արծաթ
775.14
+4.64