Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 397.00-98.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 114.16-1.09 WTI - 101.44+0.13
COMEX:  GOLD - 4044.70-0.35 SILVER - 53.20-2.01
COMEX:  PLATINUM - 1519.70-1.25
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.76-0.12 EUR/GBP - 1.1144+0.21
FOREX:  EUR/USD - 1.1144+0.21 GBP/USD - 1.332+0.17
STOCKS RUS:  RTSI - 983.83-0.57
STOCKS US: DOW JONES - 52475.10+0.19 NASDAQ - 26549.85+0.27
STOCKS US: S&P 500 - 7743.98+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64659.47+1.10 TOPIX - 4003.28+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 22958.65-0.59 SSEC - 3651.43-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10694.50+0.07 CAC40 - 7886.96+0.00
STOCKS EUR:  DAX - 25704.02+0.44
29/10/2026  CBA:  USD - 360.3-0.21 GBP - 480.03+1.45
29/10/2026  CBA:  EURO - 401.7+0.74
29/10/2026  CBA:  GOLD - 46822-204 SILVER - 622.87+5.44
Հայաստանի անշարժ գույքի շուկայում աշխուժացում է ակնկալվում
02/02/2017 11:30
Կիսվել

Հայաստանի անշարժ գույքի շուկայում աշխուժացում է ակնկալվում

ՀՀ կառավարությունն իր քաղաքականությամբ նպաստում է անշարժ գույքի, հատկապես բնակարանների, շուկայի աշխուժացմանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Նրա խոսքով` այն, որ հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները կարելի է վճարել եկամտային հարկի շնորհիվ, էական փոփոխություն է մտցնում հիփոթեքի և անշարժ գույքի շուկաներում` բնակարանների վաճառքների առումով: Նա նաև նկատեց, որ անշարժ գույքի շուկայի աշխուժացումը մեծ մասամբ պայմանավորված է բնակչության գնողունակությամբ:

«Տնտեսական ճգնաժամի պայմաններում քաղաքացիներն աշխատում են գումարները խնայել, այսինքն` հետաձգում են որոշ ծախսեր: Միայն անցած տարի բանկերում ֆիզիկական անձանց ավանդների ծավալն ահռելի թվով ավելացել էր: Այսինքն` մարդիկ ավանդ են ներդնում, ստանում են տոկոսներ, բայց չեն գնում մեծ ծախսեր կատարելուն, քանի որ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, որպես կանոն, տնային տնտեսությունները գնում են խնայողությունների ճանապարհով և հնարավոր ծախսերը հետաձգում են»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ, որպես կանոն, մարդիկ իրենց գործերը լավանալուն պես լուծում են երկու խնդիր` փոխում են բնակարանը և մեքենա են գնում, իսկ այս պահին այդ վիճակը չկա, քանի որ տնտեսական ճգնաժամի պայմաններում շուկայում եկամուտների ծավալների նվազումը և տրանսֆերտների կրճատումն իրենց ազդեցությունն են թողնում:

Հարությունյանի համոզմամբ` 2017 թվականին ՌԴ-ի տնտեսության աշխուժացման կանխատեսումները ուղղակիորեն կարող են նպաստել տրանսֆերտների ավելացմանը, որի հետևանքով կմեծանա նաև մարդկանց կողմից տնօրինվող եկամուտների ծավալը, ինչն իր ազդեցությունը կթողնի անշարժ գույքի շուկայի վրա:

Այս տարվա վերջում անշարժ գույքի շուկայում իրավիճակն ավելի բարենպաստ կլինի քան սկզբին: «Կախված պահանջարկից՝ կփոխվի նաև ներդրումների վիճակը: Այսօր կան բավականին նորակառույց շինություններ, որոնց բնակարաններն օտարման խնդիր ունեն: Այդ պատճառով` հենց դրանց իրական պահանջարկը սկսեց ձևավորվել, ապա կավելանա նաև ներդրումների ծավալը կապիտալ շինարարության ոլորտում»,- ընդգծեց Խոսրով Հարությունյանը:

Ընդ որում` նա կարևորեց, որ վերջին շրջանում սկսել են կառուցել ոչ թե էլիտար շենքեր, այլ սովորական և շատ բարեխիղճ որակով շենքեր, որոնք նախատեսված են միջին խավի համար և կունենան իրենց սպառումը:

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2016թ. հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 173 568 գործարք:

2016 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացված օտարումների ընդհանուր թիվը 46 հազար 757 է, այդ թվում` 33 հազար 754  առքուվաճառք, 12 հազար 705 նվիրատվություն և 298 փոխանակում: Միայն դեկտեմբերին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 17 657 գործարք:

2015 թվականի հունվար-դեկտեմբերի գործարքների թիվն ավելի մեծ էր: 2015թ. հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 180 944 գործարք: 2015 թվականի հունվար-դեկտեմբերի Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացված օտարումների ընդհանուր թիվը 50  հազար 23 գործարք է, այդ թվում` 36 հազար 413 առքուվաճառք, 13 հազար 255  նվիրատվություն և 355 փոխանակում: 2015թ. դեկտեմբերին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 18 581 գործարք:

Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների մեկ քմ-ի շուկայական միջին գինը 2014թ. կազմել է 273 հազար 600 դրամ, 2015թ-ին` 274 հազար 200, իսկ 2016թ.-ին 274 հազար 900 դրամ: Իսկ բնակելի տների շուկայական միջին գինը մեկ քմ հաշվով 2014, 2015 և 2016 թվականներին կազմել է 286 հազար 700 դրամ:

Վահե Հակոբյան

29/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.3
-0.21
Եվրո (EUR)
401.7
+0.74
Ռուբլի (RUR)
4.4751
-0.0003
Լարի (GEL)
138.9
-0.08
46822
-204
Արծաթ
622.87
+5.44