«ԲԻԲԼՈՍ ԲԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ» – ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՉԵՆ ՆՎԱԶԵԼ
Չնայած ֆինանսատնտեսական ճգնաժամին` հայաստանյան բանկային համակարգում շուրջ 1.5 տարի գործունեություն ծավալող «Բիբլոս Բանկ Արմենիա»-ն մի շարք ուղղություններով վարկավորման գործընթացը շարունակում է: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացրեց բանկի ֆինանսների ադմինիստրացիայի ղեկավար Հայկ Ստեփանյանը, «Բիբլոս Բանկ Արմենիա»-ն այսօր հատկացնում է սպառողկան, հիպոթեքային, ավտոմեքենայի ձեռք բերման համար վարկեր: Բանկը վարկավորման գործընթացն սկսել է նախորդ տարվա երրորդ եռամսյակից, եւ, ըստ Հ.Ստեփանյանի, այս տարվա առաջին եռամսյակում վարկավորման ցուցանիշների նվազեցում չի եղել: Չնայած դրան, բանկի մասնագետներն առաջիկայում ակնկալում են որոշակի անկում:
Բանկի զուտ շահույթն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 50 մլն դրամ: Նախորդ նույն ժամանակահատվածում «Բիբլոս Բանկ Արմենիա»-ն աշխատել էր վնասով: