Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Հայկական 5 ընկերություն մասնակցում է Մոսկվայում անցկացվող «ՏեքստիլԼեգՊրոմ» ցուցահանդեսին
14/02/2017 21:15
Կիսվել

Հայկական 5 ընկերություն մասնակցում է Մոսկվայում անցկացվող «ՏեքստիլԼեգՊրոմ» ցուցահանդեսին

Արտահանման խթանման նպատակով, Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ հայկական 5 ընկերություն փետրվարի 14-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «ՏեքստիլԼեգՊրոմ» ցուցահանդեսին: Տեքստիլի և թեթև արդյունաբերության 48-րդ միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսին հայկական «Լենտեքս», «Արշալույս», «Ալեքս տեքստիլ», «Մոսինի» և «Հելլո» ընկերությունները ներկայացել են միասնական տաղավարով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից:

Հայկական ընկերությունները ցուցադրում են տրիկոտաժի, գուլպա-զուգագուլպաների, ներքնազգեստի, տղամարդկանց, կանանց, մանուկների տնային և սպորտային հագուստի հավաքածուներ։ Հայկական ընկերությունները միջազգային ցուցահանդեսին մասնակցում են՝ արտահանման պայմանագրեր կնքելու և, ԵԱՏՄ անդամակցության առավելություններն օգտագործելով, շահավետ պայմաններով ռուսական շուկա դուրս գալու նպատակով։

2016-ի փետրվարին և սեպտեմբերին կայացած ցուցահանդեսներին հայկական մասնակից ընկերությունները հանդիպել են ավելի քան 70 գնորդի ու մատակարարի հետ, արդյունքում կնքվել է արտահանման 12 պայմանագիր՝ մոտ 740 մլն դրամ արժողությամբ։

«ԵԱՏՄ անդամակցությունն ավելի լավ պայմաններ է ապահովում հայ արտադրողների համար՝ անդամ երկրների շուկաներ մրցունակ պայմաններով ու գներով ապրանքների արտահանման համար, ինչից օգտվելով, մեր ընկերությունները կարող են շահավետ պայմանավորվածություններ ձեռք բերել խոշոր գնորդների հետ: Եվ վերջին շրջանի փորձը ցույց է տալիս, որ միջազգային ցուցահանդեսների մասնակցությամբ մեր ընկերություններն առարկայական հաջողություններ են գրանցում»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը:

«ՏեքստիլԼեգՊրոմը» տեքստիլ և թեթև արդյունաբերության սարքավորումների ու արտադրանքի Ռուսաստանի խոշորագույն ցուցահանդեսն է, որն ավելի քան 60 000 քմ տարածք է զբաղեցնում: Տարեկան երկու անգամ անցկացվող ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 2500 ընկերություններ աշխարհի 42 երկրներից և ավելի քան 30 000 այցելուներ` մեծածախ գնորդներ, ոլորտի մասնագետներ, դիստրիբյուտորներ, առևտրային ցանցերի ներկայացուցիչներ, ներմուծողներ։

ԱՎԾ 2016 թ. հունվար-դեկտեմբերի տվյալով, ՌԴ-ն Հայաստանի տնտեսական գլխավոր առևտրային գործընկերն է՝ 1 միլիարդ

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37